Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.04.2012

Մեկնարկեց Կոկա-Կոլա / Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա Դպրոցական Ֆուտբոլային Գավաթը

Ապրիլի 23-ին արդեն 4-րդ անգամ մեկնարկում է ավանդական դարձած «ՀՖՖ-Կոկա-Կոլա 2012 գավաթ» մրցաշարը, որն անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Կոկա-Կոլա» ընկերության համատեղ ջանքերով: Մրցաշարի նպատակն է մասսայականացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ, քանի որ շատ հանրաճանաչ ֆուտբոլիստներ իրենց սպորտային ուղին սկսել են հենց դպրոցից: Մրցաշարին կմասնակցեն Երևան քաղաքի, Հայաստանի մարզերի և Արցախի 613 hանրակրթական դպրոցները ներկայացնող թիմեր, որոնցում ընգրկված են 2000-2001թթ. ծնված 4760 տղա և աղջիկ:

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով` օլիմպիական մրցակարգով: Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ից մայիսի 14-ը, երկրորդը` մայիսի 17-ից հունիսի 3-ը: Հանդիպումները կանցկացվեն արհեստական խոտածածկով խաղադաշտերում, միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում, խաղահրապարակներում:

Առաջին փուլի ավարտից հետո, Երևան քաղաքի 10 թիմեր, ՀՀ մարզերի և Արցախի երկուական թիմեր կկազմեն 32 զույգ և պայքարը կշարունակեն սկսած 1/32 եզրափակչից:

Երկրորդ փուլի մասնակից թիմերի խաղացողներին «Կոկա-Կոլա» ընկերության կողմից կտրամադրվի հատուկ մարզահագուստ եւ գնդակներ:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ֆուտբիլիստները և մարզիչները կպարգևատրվեն մեդալներով և հուշանվերներով: Առաջին տեղը գրաված թիմը կպարգևատրվի նաև «ՀՖՖ-Կոկա-Կոլա» գավաթով:

Կոկա-Կոլա/ՀՖՖ մրցաշարն արդեն մեծ մասսայականություն է վայելում եւ լայն ճանաչում ունի դպրոցականների շրջանում: Թե ՀՖՖ-ն, թե «Կոկա-Կոլա» ընկերությունը բազմաթիվ անակնկալներ են նախապատրաստել եզրափակիչ խաղի ինչպես մասնակիցների, այնպես էլ երկրպագուների համար:

«Կոկա-Կոլա համակարգն ամբողջ աշխարհում սերտորեն աջակցում է սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպին, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Մենք արդեն ավանդույթ ենք դարձրել Հայաստանում ֆուտբոլի դպրոցական գավաթներ կազմակերպելը: Մենք վստահ ենք, որ երեխաների ֆիզիկական զարգացումը ֆուտբոլի միջոցով դեպի առողջ հասարակություն կայուն և երկարժամկետ զարգացման նախապայմանն է: Մենք հպարտ ենք շարունակել մեր աջակցությունը երեխաների ֆիզիկական զարգացմանը», - ասաց Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:

Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը ՀՖՖ-ի եւ Կոկա-Կոլ–ի սոցիալական պատասխանատվության կարեվոր ծրագրերից մեկն է եւ այս երկարաժամկետ համագործակցության արդյունքում Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլը ամուր հիմքերի վրա կկանգնի, նպաստելով հայկական ֆուտբոլի վերածննդին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel