Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.04.2012

«Շիրակն» առաջին անգամ նվաճեց Հայաստանի Գավաթը

Ապրիլի 29-ին Գյումրիի վերակառուցված «Քաղաքային» մարզադաշտում տեղի ունեցավ 2012թ. Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Հանդիպումից առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կատարեց մարզադաշտի օրհնման ծիսակատարությունը, որից հետո բարեմախտանքի խոսքով Գյումրիի ֆուտբոլասերներին ողջունեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Գյումրիի մարզադաշտի լեփ լեցուն տրիբունաները դարձան «Շիրակի» առաջին հաղթանակի ականատեսը Հայաստանի Գավաթի խաղարկություններում: 38-րդ րոպեին Լամին Լի Յորոյի դիպուկ հարվածը վճռեց հանդիպման ելքը:

Հանդիպման ավարտից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմին և տեսուչին: «Իմպուլսի» ֆդուտբոլիստները ստացան արծաթե մեդալները, ոսկե մեդալները և Հայաստանի գավաթը շնորհվեցին «Շիրակ» թիմին:


Հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel