Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.04.2012

Գյումրիում կայացավ ՀՖՖ 10-րդ ժողովը

Ապրիլի 29-ին Գյումրիում, «Տիգրան Մեծ» հանդիսասրահում տեղի ունեցավ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի 10-րդ ժողովը:
Մինչ ժողովի աշխատանքները սկսելը տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստ` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Գործկոմի անդամները քննարկեցին և հաստատեցին «Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխման կանոնանկարգ»-ի նոր խմբագրությունը, ինչպես նաև որոշում ընդունեցին ժողովի պատվիրակների հաստատմանն առաջարկել անկախ աուդիտորի թեկնածությունը և կասեցնել ՀՖՖ գործկոմի անդամ Հովհաննես Վարյանի լիազորությունները:
Այնուհետև տեղի ունեցավ ՀՖՖ 10-րդ ժողովի բացումը:
Ժողովի պատվիրակներին ուղղված իր ուղերձում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց համաժողովի պատվիրակներին, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բարձրագույն ժողովին մասնակցելու համար` նշելով, որ ինչպես յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում, այնպես էլ այսօր հանգամանորեն ներկայացվելու են ՀՖՖ կատարած աշխատանքները, դրամական միջոցների շարժն ու գալիք ժամանակաշրջանի եկամուտներն ու ծախսերը, խոսվելու է ձեռքբերումների, բացթողումների մասին եւ քննարկվելու են առաջիկա ծրագրերը եւ ժողովին մաղթելով հաջող ընթացք, այն հայտարարեց բացված:
Այնուհետեւ ՀՖՖ նախագահն իր ելույթում անդրադարձավ հաշվետու ժամանակաշրջանում ՀՖՖ կատարած աշխատանքներին:
Նախ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամներին` ընդունելու համար ՀՖՖ 10-րդ տարեկան ժողովը Գյումրիում անցկացնելու իր առաջարկը, ՀՖՖ նախագահը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որդեգրած քաղաքականության կարեւոր բաղադրիչներից է ֆուտբոլային իրադարձությունները մայրաքաղաքից նաեւ դեպի Հայաստանի մարզեր տեղափոխելը, ինչը եւս մեկ գործոն է մարզերում ֆուտբոլի զարգացման համար: Նշելով, որ ապրիլի 29-ին Գյումրիում տեղի է ունենալու ֆուտբոլային եւս երկու իրադարձություն`Գյումրիի վերակառուցված «Քաղաքային» մարզադաշտի հանդիսավոր բացումը եւ Հայաստանի գավաթի 21-րդ եզրափակիչը, ՀՖՖ նախագահը խոսեց հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքերի, ծրագրերի եւ նոր ձեռնարկումների մասին: (ՀՖՖ նախագահի ելույթը հրապարակվում է առանձին եւ ամբողջությամբ):
2012թ. ՀՖՖ բյուջեի նախագիծը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Քննարկվեցին և ժողովի պատվիրակների կողմից հաստատվեցին նաև օրակարգում դրված այլ հարցեր, մասնավորապես ՀՖՖ ԻԱՄ կազմում ընդգրկվեցին «Կինգ դելյուքս» և «Ալաշկերտ» ակումբները: Դադարեցվեցին ՀՖՖ գործկոմի անդամ Հովհաննես Վարյանի լիազորությունները: ՀՖՖ նախագահի առաջարկով ժողովի պատվիրակները ՀՖՖ գործկոմի անդամ հաստատեցին Սամվել Ալեքսանյանին:
Ամփոփելով ՀՖՖ 10-րդ ժողովի աշխատանքները, ՀՖՖ նախագահը ներկաներին հրավիրեց մասնակցելու Գյումրիի վերակառուցված «Քաղաքային» մարզադաշտի հանդիսավոր բացմանը, Հայաստանի գավաթի 21-րդ եզրափակչին եւ այն ֆուտբոլային տոնին, որը կայանալու էր Գյումրիում:

Անկախ աուդիտորական ընկերության զեկույցը (հաշվետվություն)

Ժողովի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel