02.05.2012
Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը` 6-րդն է «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթիում անցկացվում է «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարը: Այսօր Հայաստանի ընտրանին հանդիպել է Թուրքիայի իր հասակակիցների հետ 5-6 տեղերի համար խաղում: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվել է ոչ-ոքի 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է Թուրքիայի հավաքականը 5:4 հաշվով: