Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.05.2012

Հայաստան – Ղազախստան ազգային հավաքականների հանդիպման տոմսերը վաճառվում են մայիսի 4-ից

2012թ. հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – Ղազախստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են մայիսի 4-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 091 526477, 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 հեռախոսահամարներով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel