Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.06.2012

Ռաֆայել Նազարյան ."Հաղթել տրամադրվածության, կարգապահության և խաղային բարձր պատրաստվածության շնորհիվ"

Հունիսի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր հունիսի 12-ին կայանալիք Հայաստան- Անդորրա ընտրական հանդիպմանը:

Պատասխանելով լրագորղների հարցերին, Ռաֆայել Նազարյանն ասաց, որ բարդ հանդիպում է լինելու, ընդգծելով, որ առաջին հանդիպումը Անդորրայում եղել է շատ դժվար և հավաքականի ամենադժգույն հանդիպումը այս ընտրական փուլում: Մարզչի կարծիքով միայն տրամադրվածության, կարգապահության և խաղային բարձր պատրաստվածության շնորհիվ մեր թիմը կկարողանա հաղթել:

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախապատրաստական փուլի մասին Ռաֆայել Նազարյանը նշեց, որ հավաքը նորմալ է ընթանում, ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են: Միայն Մասիս Ոսկանյանը և Գևորգ Բադալյանը փոքր ինչ զիջում են թիմակիցներին պատրաստվածության տեսակետից, քանի որ այն առաջնությունները որտեղ մեր տղաները հանդես են գալիս, արդեն ավարտվել են:

Ընտրական մրցաշարի մասին մարզիչն ընդգծեց, որ թիմը լավ մեկնարկեց, սակայն վերջին երկու խաղերի արդյունքները գոհացուցիչ չէին: Դեռ ցանկալի կայունություն թիմը չունի: Լրագորղներից մեկի այն հարցին, թե արդյոք թիմը հետընթաց է ապրում, Ռաֆայել Նազարյանը պատասխանեց, որ ֆուտբոլիստները հոգնած էին երկար մրցաշրջանից հետո և չէին հասցրել վերականգնվել:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel