13.06.2012
Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ:
Ս.թ. հունիսի 9-ից և 10-ից հետաձգված «Փյունիկ»-«Շիրակ» և «Բանանց»-«Միկա» հանդիպումները կկայանան հունիսի 20-ին, ժամը 18:00-ին:
«Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումը Երևանի «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն կկայանա Երևանի «Փյունիկ» մարզադաշտում:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: