Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

20.06.2012

Լեգենդար Էդուարդ Մարգարովի ծննդյան 70-ամյակին նվիրված ընկերական հանդիպում Հայաստանի եւ Ռուսաստանի վետերանների միջեւ` այսօր, ժամը 17:00-ին

Հունիսի 20-ին լրանում է հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկի, լեգենդար Էդուարդ Մարգարովի 70 ամյակը: Հոբելյանի կապակցությամբ հունիսի 20-ին, ժամը 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Էդուարդ Մարկարովի ծննդյան 70-ամյակին նվիրված ընկերական հանդիպում Հայաստանի և Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստների միջև: Հայաստանի վետերանների ընտրանու կազմում հանդես կգան Ալյոշա Աբրահամյանը, Էդուարդ Մարգարովը, Հովհաննես Զանազանյանը, Նորիկ Մեսրոպյանը, Արկադի Անդրիասյանը, Սերգեյ Պողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Արմեն Պետիկյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Երվանդ Կրբաշյանը, Ռաֆայել Գալստյանը, Բաբկեն Մելիքյանը, Սամվել Պողոսյանը, Արամ Ոսկանյանը, Կարեն Դոխոյանը, Էդուարդ Վերանյանը, Տիգրան Եսայանը և Մուրադ Անգթյանը: Ռուսաստանի հավաքականի վետերանների թիմում ընդգրկվել են անցյալում հայտնի ֆուտոբլիստներին Վալերի Նովիկովը, Սերգեյ Գորլուկովիչը, Յուրի Կովտունը, Ֆյոդոր Չերենկովը, Սերգեյ Կիրյակովը, Ալեքսանդր Միրզոյանը, Դմիտրի Կուզնեցովը, Վալերի Շմարովը, Ալբերտ Սարգսյանը, Բորիս Պոզդնյակովը և ուրիշներ:
Հանդիպումը կվարեն ճանաչված հաղորդավարներ Համլետ Ղուշչյանը և Գեորգի Չերդանցևը:
Ֆուտբոլասերների համար մուտքն ազատ է:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel