Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

20.06.2012

Հայաստանի և Ռուսաստանի վետերան ֆուտբոլիսնտները ոչ ոքի խաղացին Էդուարդ Մարգարովին նվիրված խաղում

Հունիսի 20-ին հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկը, լեգենդար Էդուարդ Մարգարովը տոնեց ծննդյան 70 ամյակը: Հոբելյանի կապակցությամբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական հանդիպում Հայաստանի և Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստների միջև:

Հայաստանի վետերանների ընտրանու կազմում հանդես եկան Ալյոշա Աբրահամյանը, Էդուարդ Մարգարովը, Հովհաննես Զանազանյանը, Նորայր Մարտիրոսյանը, Արկադի Անդրիասյանը, Արմեն Պետիկյանը, Երվանդ Կրբաշյանը, Ռաֆայել Գալստյանը, Բաբկեն Մելիքյանը, Սամվել Պողոսյանը, Կարեն Դոխոյանը, Էդուարդ Վերանյանը, Տիգրան Եսայանը, Արամ Վարդանյանը, Սողոմոն Սիմոնյանը, Հրաչյա Միքայելյանը, Մուրադ Անգթյանը և Պողոս Այվազյանը:

Ռուսաստանի հավաքականի վետերանների թիմում ընդգրկվել էին անցյալում հայտնի ֆուտոբլիստներ Վալերի Նովիկովը, Սերգեյ Գորլուկովիչը, Յուրի Կովտունը, Ֆյոդոր Չերենկովը, Սերգեյ Կիրյակովը, Ալեքսանդր Միրզոյանը, Դմիտրի Կուզնեցովը, Վալերի Շմարովը, Ալբերտ Սարգսյանը, Բորիս Պոզդնյակովը, Կարեն Սաֆարովը, Կարեն Բեգլարյանը, Կարեն Բաղդասարովը, Էռնեստ Մարգարովը, Անդրանիկ Մարգարյանը, Սամվել Լազարյանը և Աշոտ Հակոբյանը:

Հանդիպումը վարեցին ճանաչված հաղորդավարներ Համլետ Ղուշչյանը և Գեորգի Չերդանցևը, ով նաև հանդիպման երկրորդ կեսում խաղաց Ռուսաստանի վետերանների հավաքականի կազմում:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 7:7 հաշվով: Հայաստանի վետերանների հավաքականի կազմում հեթ-տրիքի հեղինակ դարձավ Արամ Վարդանյանը, մեկական անգամ հակառակորդ թիմի դարպասը գրավեցին Էդուարդ Մարկարովը, Սամվել Պողոսյանը, Կարեն Դոխոյանը և Տիգրան Եսայանը:

Ռուսաստանի վետերանների հավաքականի կազմում երեք անգամ դարպասը գրավեց Դմիտրի Կուզնեցովը, երկու գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Կիրյակովը, մեկական գոլ խփեցին Վալերի Շմարովը և Անդրանիկ Մարգարյանը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel