Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.06.2012

Հայտնի դարձան հայկական ակումբների մրցակիցները Եվրոպայի Լիգայում

Հունիսի 25-ին շվեյցարական Նիոն քաղաքում ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ 2012-2013թթ. Եվրոպայի լիգայի մրցաշարի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացված է երեք թիմով: «Փյունիկը», «Գանձասարը» և «Շիրակը» պայքարի մեջ կմտնեն առաջին որակավորման փուլից: «Փյունիկը» և «Շիրակը» կմրցեն Մոնտենեգրոյի ներկայացուցիչների հետ, համապատասխանաբար «Զետա» և «Ռուդար» թիմերի հետ:
«Գանձասարի» մրցակիցն է Ֆարերյան կղզիները ներկայացնող «Ստրեյմուր» թիմը: Առաջին որակավորման փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 5-ին և 12-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel