Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.08.2012

Ազգային հավաքականի հանդիպման տոմսեր, «SAMSUNG LED» հեռուստացույց, ֆոտոապարատ, գիրք եւ այլ նվերներ...հանուն երկրպագելու մշակույթի

Օգոստոսի 15-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ս.թ. մայիսի 15-ին մեկնարկած եւ հունիսի 19-ին ավարտված յուրահատուկ մրցույթի ամփոփումը, որն իրականություն էր դարձել «Անտարես» մեդիա հոլդինգի նախաձեռնությամբ, ՀՖՖ-ի աջակցությամբ եւ «Samsung» ընկերության հովանավորությամբ: Ըստ անցկացված մրցույթի պայմանների՝ գնելով "ԵՎՐՈ 2012"-ի պաստառը և www.hayastanhuptur.am կայքում լրացնելով հայտը, մասնակիցներին առաջարկվել էր գուշակել եզրափակիչ խաղի մասնակից թիմերին և խաղի hաշիվը, ինչպես նաև մուտքագրելով ծածկաշերտի տակ գտնվող գաղտնահամարը, մասնակիցը հնարավորություն էր ստանում շահել «Samsung» ընկերության կողմից տրամադրված «SAMSUNG LED» հեռուստացույց:
Մրցույթի կազմակերպիչների ցանկությամբ մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունն իրականացվեց Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումից առաջ: Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումից ընդամենը ժամեր առաջ ՀՖՖ գրասենյակում էին մրցույթի մասնակիցները:
Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և «Անտարես» մեդիա հոլդինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ովքեր կարեւորեցին նմանօրինակ մրցույթների միջոցով ֆուտբոլի մասսայականացումը եւ երկրպագելու մշակույթը` անկախ այն հանգամանքից, թե ֆուտբոլային որ ակումբին կամ ազգային որ հավաքականին ես երկրպագում: Խրախուսական նվերներ հանձնվեցին մրցույթի այն մասնակիցներին, ովքեր գուշակել էին ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչ հանդիպման մասնակից թիմերին:

Այնուհետև անցկացվեց վիճակահանություն այն մասնակիցների միջև, ովքեր ճիշտ էին գուշակել եզրափակիչ հանդիպման մասնակից թիմերին և հանդիպման հաշիվը: Գլխավոր մրցանակը՝ «SAMSUNG LED» հեռուստացույցը շահելու համար, հավակնում էին 14 հոգի: Հաղթողի անունը զամբյուղից հանեց մրցույթի ամենակրտսեր մասնակիցը: Այն շահեց Վանաձորից Երեւան ժամանած ֆուտբոլասերը: Մյուս մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական հուշանվերներով` ֆոտոապարատներ, ինտերնետից օգտվելու քարտեր, իսկ ամենափոքրիկ մասնակիցը` մոլի ֆուտբոլասեր Իշխանը նաեւ «Անտարես» հոլդինգի կողմից հրատարակված գրքով: Մրցույթի բոլոր մասնակիցներին ՀՖՖ-ն նվիրեց Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսեր եւ հրավիրեց մարզադաշտ, իսկ երկրպագուները հույս հայտնեցին, որ հաջորդ մրցույթի ժամանակ կքվեարկեն Հայաստանի ազգային հավաքականի օգտին...

Միջոցառման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel