Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.08.2012

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ուելսի հավաքականին

Հայաստանի երիտասարդական հավաքականը 1:0 հաշվով հաղթանակ տոնեց Ուելսի ընտրանու նկատմամբ: 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական հանդիպումը կայացավ օգոստոսի 15-ին Ռեքսեմ քաղաքի «Ռեյսքորս Գրաունդ» մարզադաշտում: Շնորհիվ Հովհաննես Համբարձումյանի հստակ իրացրած 11-մետրանոցի, Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակեց հերթական երեք միավորը և ամրապնդեց իր դիրքերը ընտրական խմբում: Այժմ Հայաստանի ընտրանին 14 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: Վերջին հանդիպումը խմբային փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 10-ին Մոնտենեգրոյում:

Հանդիպման վիճակագրությունը և մրցաշարային աղյուսակը կարող եք տեսնել այստեղ

Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզումների և հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel