Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.09.2012

Մալթա – Հայաստան 0:1. Հաղթական մեկնարկ

Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում: Սեպտեմբերի 7-ին «Տա Կալի» մարզադաշտում մեր թիմը առավելության հասավ Մալթայի ազգային ընտրանու նկատմամբ 1:0 հաշվով:
Հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընտացքում, պատասխանելով լրագրողի հարցին, Վարդան Մինասյանը ասել էր, որ Մալթայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինին հաջողվել է ամուր և մարտունակ թիմ ստեղծել: Հանդպիման ընթացքը դա լիովին ապացուցեց:
Դաշտի տերերի ընտրած մարտավարությունը գրեթե արդարեցրեց իրեն: Մեր տղաները դժվարությամբ էին ճեղքում մալթացիների հագեցած պաշտպանությունը՝ փորձելով գրավել մրցակցի դարպասը: Ի վերջո փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովին հաջողվեց գնդակն ուղարկել Էնդրյու Հոգի պաշտպանած դարպասը:
Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ տոնեց 1:0 հաշվով: Սեպտեմբերի 11-ին մեր ընտրանին կանցկացնի երկրորդ հանդիպումը ընտրական մրցաշարում: Սոֆիայի «Վասիլ Լևսկի» մարզադաշտում մեր մրցակիցը կլինի Բուլղարիայի ազգային հավաքականը, որը այսօր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումն Եվրոպայի փոխչեմպիոն՝ Իտալիայի ընտրանու հետ:

Հանդիպման վիճակագրությունը և մրցաշարային աղյուսակը կարող եք տեսնել այստեղ

Հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel