Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.09.2012

Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Մոնտենեգրո

Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր առավոտյան մեկնել է Մոնտենեգրո, որտեղ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացնելու է վերջին հանդիպումը խմբում Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականի հետ: Սեպտեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացնելու է մեկական մարզում, իսկ սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 19:30-ին Պոդգորիցա քաղաքի համանուն մարզադաշտում կմեկնարկի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը:

Սեպետմեբրի 7-ին Մոնտենեգրոյի ընտրանին ոչ-ոքի է խաղացել Չեխիայի երիտասարդական հավաքականի հետ, ինչը թույլ է տվել մեր թիմին վերջին մրցափուլի հանդիպումներից առաջ զբաղեցնել խմբում երկրորդ տեղը: Եվրոպայի երիտասարդական առաջնության փլեյ-օֆֆ փուլում հայտնվելու համար հարկավոր է հաղթել արտագնա խաղում: Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ փուլի ուղեգրեր կնվաճեն խմբերում երկրորդ տեղերը գրաված լավագույն չորս թիմ:

Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոնտենեգրո մեկնել է հետևյալ կազմով

Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Գանձասար»
Գոռ Էլյազյան, «Իմպուլս»

Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Անդրանիկ Ոսկանյան, «Միկա»
Գրիքոր Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արամ Շահնազարյան, «Բանանց»
Գագիկ Դաղբաշյան, «Բանանց»
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»

Կիսապաշտպաններ
Նարեկ Գյոզալյան, «Բանանց»
Մասիս Ոսկանյան, ԿՍՎ «Ռոզելար», Բելգիա
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Վարդգես Սաթումյան, «Միկա»
Աղվան Պապիկյան, ԼԿՍ Լոձ, Լեհաստան
Արեգ Ազատյան, «Միկա»
Էդգար Մալաքյան, «Վիկտորիա Պլզեն», Չեխիա
Գևորգ Կարապետյան, «Բանանց»
Գագիկ Պողոսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Վիուլեն Այվազյան, «Փյունիկ»
Գևորգ Բադալյան, «Բանիկ Օստրավա», Չեխիա
Հովհաննես Հովհաննիսյան, «Փյունիկ»

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel