28.09.2012
Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերի վաճառքը` նաեւ «Երևան Սիթի» խանութների ցանցում
Շարունակվում է 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Իտալիա ընտրական հանդիպման տոմսերի վաճառքը: Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների կողմից տոմսեր ձեռք բերելու գործընթացն ավելի հեշտացնելու նպատակով այսօրվանից տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից և «Հյումել» խանութների ցանցից բացի կվաճառվեն նաեւ «Երևան Սիթի» խանութների ցանցում: