Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.10.2012

Իտալիայի հավաքականը կժամանի Երևան հոկտեմբերի 10-ին: Չեզարե Պրանդելիի մամուլի ասուլիսը՝ հոկտեմբերի 11-ին:

2014 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպման համար հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան, հատուկ չարտերային չվերթով Երեւան կժամանի Իտալիայի ազգային հավաքականը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:30-ին «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի նախախաղային մամուլի ասուլիսը, որից հետո ժամը 20:00-ին կսկսվի Իտալիայի ազգային հավաքականի մարզումը, որը «բաց» կլինի Հայաստան-Իտալիա հանդիպումը լուսաբանելու հավատարմագրված լրագրողների համար:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel