Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.10.2012

Միշել Պլատինի. «Ես Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ»:

Այսօր Երեւանում, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Արարատ» սրահում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի եւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ, գործադիր տնօրեններ:
Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երեւան էր ժամանել նաեւ ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս Լեւկարիտիսը, ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենի տեղակալ Թեոդոր Թեոդորիդիսը, ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» ղեկավար Մարկ Էսսելինգը, ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական Պասկալ Տորեսը, ՈՒԵՖԱ-ի բաժինների ղեկավարներ, մենեջմենթի ներկայացուցիչներ:
Դեռեւս ամիսներ առաջ ՈՒԵՖԱՆ-ն քննարկեց «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում Կլոր սեղանը Երեւանում անցկացնելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկը եւ նկատի ունենալով ՀՖՖ-ի ներգրավվածությունը ՈՒԵՖԱ-ի միջազգային մի շարք ծրագրերում, նմանօրինակ միջոցառումներ անցկացնելու ՀՖՖ-ի մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների պատրաստվածությունը, որոշում ընդունեց Կլոր սեղանը Երեւանում անցկացնելու մասին:
«Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող Կլոր սեղանների նպատակն է ՈՒԵՖԱ-ի անդամ ազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ ավելի անմիջական եւ ավելի կառուցողական պայմաններում քննարկել ֆուտբոլի զարգացման ռազմավարական խնդիրներ, ՈՒԵՖԱ-ի եւ ազգային ֆեդերացիաների համագործակցության հեռանկարային մոդելներ եւ մոտեցումներ, որոնք կբերեն ֆուտբոլի առավել կայուն զարգացման, ֆուտբոլային ենթակառուցվածքների առավել դինամիկ եւ արդյունավետ փոխգործակցության:
Կլոր սեղանի ավարտին ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշեց, որ երեւանյան Կլոր սեղանի ընթացքում իրենք քննարկվել են բավականին հետաքրքիր հարցեր, առաջ են քաշվել նոր գաղափարներ` մասնավորապես կապված մրցավարության զարգացման խնդիրների հետ եւ այլն, եւ որ ինքը գոհ է քննարկման արդյունքներից:
«Դուք արդեն մի քանի անգամ եք Հայաստանում, սիրում եք Հայաստան այցելել» հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին ՈՒԵՖԱ-ի նախագահը պատասխանեց. «Ես սիրում եմ մարդկանց, ես Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ: Ես մարդկանց հետ եմ սիրում շփվել»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel