Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.10.2012

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց շոտլանդացիներին

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնարկեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում: Առաջին հանդիպումը անհաջող ստացվեց մեր հավաքականի համար, որը 0:4 հաշվով պարտություն կրեց Շոտլանդիայի հավաքականից: Հանդիպման երկրորդ խաղակեսում դաշտի տերերին 20 րոպեի ընթացքում հաջողվեց չորս անգամ գրավել Գևորգ Հարությունյանի պաշտպանած դարպասը:
Խմբի մյուս երկու թիմերի` Շվեյցարիայի և Ռումինիայի մրցավեճը ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հաջորդ հանդիպումը Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Շվեյցարիայի հավաքականի դեմ:

Մրցաշարային աղյուսակ
1. Շոտլանդիա 1 1 0 0 4-0 3
2. Շվեյցարիա 1 0 1 0 1-1 1
3. Ռումինիա 1 0 1 0 1-1 1
4. ՀԱՅԱՍՏԱՆ 1 0 0 1 0-4 0

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel