Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.11.2012

ՀՖՖ-ն կանցկացնի մարզչական «Բ» արտոնագրի թարմացման դասընթաց

2012 թվականի նոյեմբերի 25-ին ՀՖՖ Արտոնագրման բաժինը կանցկացնի մարզչական «Բ» արտոնագրի թարմացման դասընթաց այն մարզիչների համար, ում մարզչական «Բ» արտոնագրի ժամկետը լրանում է 2012 թվականին:


Թարմացման դասընթացին մասնակցելու համար վերոնշյալ անձինք պետք է ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացնեն համապատասխան դիմում-հայտ, անձնագրի պատճենը և մեկ 3*4 չափսի լուսանկար:


Փաստաթղթերը կարող են ներկայացվել մինչև 2012 թվականի նոյեմբերի 23-ը` ժամը 12:00-ը:


Լրացուցիչ հարցերի համար դիմել` ՀՖՖ Արտոնագրման բաժին, հեռ: +374 10 54 10 69:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel