Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.11.2012

ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգին նվիրված սեմինար՝ Երևանում

Նոյեմբերի 19-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի է ունեցել սեմինար-հանդիպում` նվիրված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգին: Սեմինարը կազմակերպել էր ՀՖՖ Արտոնագրման բաժինը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների համար: Սեմինարն անցկացրել է ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական արդար խաղի պատասխանատու Ֆիլիպ Ռասմուսենը:

Սեմինարի նպատակն էր ակումբների գլխավոր քարտուղարներին և հաշվապահներին ծանոթացնել ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգին և ֆինանսական արդար խաղի վերջին նորամուծություններին և տենդենցներին, որոնք հիմնականում վերաբերում են ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի 2012 թվականի կանոնակարգում տեղ գտած փոփոխություններին և արտոնագրման համակարգի ֆինանսական չափանիշի պահանջներին:

Մասնավորապես ներկայացվել է ֆինանսական արդար խաղի կիրառելիությունը և առկա պահանջները, որոնք ուժի մեջ են մտնելու գալիք 2013/14 թվականների մրցաշրջանում:

Հանդիպման վերջում ակումբների ներկայացուցիչներն հնարավորություն է տրվել հարցեր ուղղել պարոն Ռասմուսենին: Ծավալված բուռն և հետաքրքիր քննարկման արդյունքում ակումբներն ստացան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

 

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel