Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.12.2012

Վարդան Մինասյանը և Ռոման Բերեզովսկին` Մեսսիի և Դել Բոսկեի օգտին

Նոյեմբերի 29-ին ՖԻՖԱ-ն հայտարարեց այն 3 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են 2012 թ. լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված "Ոսկե գնդակ" մրցանակին: Դրանք են Կրիշտիանու Ռոնալդուն, Անդրես Ինիեստան և Լիոնել Մեսսին: Տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, թիմերի ավագների և ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների առաջատար լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի քվեարկության արդյունքում: Հայաստանի ազգային հավաքակաի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել են իրենց քվեարկության մասին:

Վարդան Մինասյանի` լավագույն ֆուտբոլիստի տարբերակը
1.Լիոնել Մեսսի
2.Անդրեա Պիռլո
3.Կրիշտիանու Ռոնալդու

Վարդան Մինասյանի` լավագույն մարզչի տարբերակը
1.Վիսենտե Դել Բոսկե
2.Չեզարե Պրանդելի
3.Ժոզե Մոուրինյո

Ռոման Բերեզովսկու` լավագույն ֆուտբոլիստի տարբերակը
1.Լիոնել Մեսսի
2.Կրիշտիանու Ռոնալդու
3.Իկեր Կասիլյաս

Ռոման Բերեզովսկու` լավագույն մարզչի տարբերակը
1.Վիսենտե Դել Բոսկե
2.Ժոզե Մոուրինյո
3.Խոսեպ Գուարդիոլա

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel