Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.12.2012

Ֆլեմմինգ Սերիցլեվ. «ՊՐՈ արտոնագրով հայ մարզիչները կարող են աշխատել եվրոպական ցանկացած ակումբում»

2012 թվականի դեկտեմբերի 3-7-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, ընթանում է ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի հերթական մոդուլը: Ինչպես գիտենք, ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչները, ՀՖՖ մարզչական հրահանգիչները, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Դասընթացի առաջին երկու օրերը նվիրված էին դարպասապահությանը: Տեսական և գործնական պարապմունքներն անցկացնում էր ՖԻՖԱ-ի հրահանգիչ, սլովակ մասնագետ Ալեքս Վենցելը, ով հրավիրվել էր ՀՖՖ կողմից: Հենց այս պատճառով դարպասապահության դասընթացներին մասնակցում էին նաև Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների և հավաքականների դարպասապահների մարզիչները, որոնց համար լավ հնարավորություն էր ընձեռվել հարստացնելու իրենց գիտելիքները: Ալեքս Վենցելը ներկայացրեց դարպասապահությանը վերաբերող կարևորագույն թեմաներ և ուղղություններ, ինչպես նաև անցկացրեց գործնական մարզումներ՝ ներկայացված թեմաներն առավել հստակ յուրացնելու համար:
Դասընթացների երկրորդ հատվածի դասախոսություններն առավելապես վերաբերում են ֆուտբոլային մենեջմենթի և ակումբային աշխատանքների կազմակերպման տեսակետից կարևոր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են գրասենյակի կազմակերպումը, հաղորդակցություն, բարոյականություն և էթիկա, ԶԼՄ-ների հետ հարաբերություններ, հռետորական արվեստ և մտավոր ունակություններ:
Ինչպես և նախորդ մոդուլների ժամանակ, այս անգամ ևս Հայաստանում էր նաև ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական ղեկավար, ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ Ֆլեմմինգ Սերրիցլևը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՐՈ կարգի դասընթացը Հայստանում անցկացվում է առաջին անգամ, ՈՒԵՖԱ-ի առաջատար մասնագետի ներկայությունն ու մասնակցությունը ինչպես ցանկալի, այնպես էլ պարտադիր է: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հարցազրույցում դանիացի մասնագետը պատմեց ՊՐՈ արտոնագրի առավելությունների, դասընթացների ընթացքի, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին.

Ինչպե՞ս ստացվեց, որ ՈՒԵՖԱ-ն Հայաստանին վստահեց ՊՐՈ արտոնագրի դասընթացներ անցկացնելու իրավունքը

Եվրոպական գրեթե բոլոր երկրներն արդեն ունեին ՊՐՈ արտոնագրի դասընթացներ անցկացնելու իրավունք և պատահական չէ, որ պետք է գար ժամանակ, որպեսզի Հայաստանը նույնպես ստանար այդ իրավունքը:
Ի՞նչ օգուտ կարող է տալ մեր մարզիչներին ՊՐՈ արտոնագիրը:
Ես հույս ունեմ, որ ՊՐՈ արտոնագիրը շատ կօգնի նրանց: Առաջին հերթին օգտակար են դասընթացները, որոնց ընթացքում մենք աշխատում ենք իրականացնել շատ ինտենսիվ ծրագրեր՝ ներգրավելով նաև արտասահմանցի բարձրակարգ մասնագետների: Իսկ ամենակարևորն այն է, որ ծրագրի վերջում այն մարզիչները, ովքեր կարժանանան ՊՐՈ արտոնագրի, հնարավորություն կստանան աշխատել եվրոպական ամենաբարձր մակարդակի թիմերում: Հենց սա է ՊՐՈ արտոնագրի հիմնական նշանակությունը:

Գոյություն ունի՞ որևէ գիրք կամ ձեռնարկ, որը կարող է ուղեցույց հանդիսանալ ՊՐՈ արտոնագրի դասընթացների համար:


Ոչ, չկա այդպիսի գիրք, որովհետև, ինչպես գիտեք, ֆուտբոլը զարգանում է արագ տեմպերով: Օրինակ, հիմա մեր դասընթացները վերաբերում են մի ուղղության, իսկ միգուցե 4 կամ 5 տարի անց, երբ Հայաստանն անցկացնելու լինի ՊՐՈ արտոնագրի մեկ այլ դասընթաց, ֆուտբոլն էլ ավելի զարգացած լինի, և մենք արդեն ունենանք այլ ծրագրեր ներկայացնելու կարիք: Հնարավոր չէ ստանալ ՊՐՈ արտոնագիր՝ միայն գիրք կարդալով:

Ընդհանուր առմամբ, դուք գո՞հ եք ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընթացքից:

Ես շատ գոհ եմ ընթացքից, որովհետև մենք անցկացնում ենք ՊՐՈ արտոնագրի այս դասընթացներն այնպես, ինչպես ընդունված է Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասում: Մենք սկսեցինք այն այս տարվա ապրիլին և կավարտենք հաջորդ տարվա հոկտեմբերին, երբ կկայանան մարզիչների քննությունները:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel