16.12.2012
Քիչ առաջ Հենրիխ Մխիթարյանն այցելեց Ստեփանակերտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր բարեգործական նպատակներով այցելեցին Ստեփանակերտ: Այցի նպատակն էր նվերներ հանձնել ազատամարտիկների ընտանիքներին: Շուրջ քսանմեկ ընտաինքներ ստացան կենցաղային տեխնիկա` սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ գնդակներ և այլ հուշանվերներ: Այլ մանրամասները կհայտնենք մի փոքր ուշ: