05.10.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐԵԼԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ,
ԻՆՉՊԵՍ ԴՈՒՔ ՏԵՂՅԱԿ ԵՔ, Ս.Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ին, ԺԱՄԸ 20:00-ին ԵՐԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ “ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ” ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՎՐՈ-2012-ի ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ – ՆՀՀ ՄԱԿԵԴՈՆԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ:
ԱՎԵԼՈՐԴ Է ԱՍԵԼ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՅՍ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՎ ԹԵ ՈՐՔԱՆ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՁԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ ԳԱԼ ՄԱՐԶԱԴԱՇՏ` ՄԵՐ ԹԻՄԻՆ ՈԳԵՇՆՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԱՎԵԼԻՆ, ՁԵՐ ԱՅԴ ՔԱՅԼՈՎ ԴՈՒՔ ԿՕԺԱՆԴԱԿԵՔ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ:
ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԲԱՑ Է... մանրամասն »
05.10.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ից Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՆՀՀ Մակեդոնիայի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզում, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Այնուհետև, ժամը 19:15-ին մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակի նախախաղային մամուլի ասուլիսը: մանրամասն »
04.10.2011
Արաս Օզբլիս. «Ես ուրախ եմ որ կարող եմ օգնել Հայաստանի հավաքականին»
Հոկտեմբերի 4-ին Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի ունեցավ հոլանդական «Այաքսի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի հանդիսավոր ներկայացման արարողությունը: Արասին ներկայացրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հանձնելով վերջինիս Հայաստանի ազգային հավաքականի 23 համարի մարզաշապիկը, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Օզբիլիսը ստացավ Հայաստանի քաղաքացիություն և անձնագիր:
«Ես ուրախ եմ որ կարող եմ օգնել Հայաստանի հավաքականին: Ինձ դժվար տրվեց այս որոշումը, քանի որ իմ մարզիչը խորհուրդ էր տալիս ընտրել Հոլանդիայի հավաքականը, կարծելով որ այնտեղ կկարողանամ ավելի արագ աճել, բայց սիրտս... մանրամասն »
03.10.2011
Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի ընտրանու կազմը
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին ՆՀՀ Մակեդոնիայի (հոկտեմբերի 7-ին) և Իռլանդիայի (հոկտեմբերի 11-ին) թիմերի հետ:
Ազգային ընտրանին հոկտեմբերի 3-ից 10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում:
Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմը`
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Խիմկի» Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Հրայր Մկոյան,... մանրամասն »
02.10.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 24-րդ տուր
Հոկտեմբերի 2-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Բանանց»-«Միկա» 3:1 (3:0)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլերը` Բրունո Կորեա, 18, Միգել Վեբերտ դա Սիլվա, 36, Արթուր Եդիգարյան, 44 («Բանանց»), Վարդգես Սաթումյան, 71 («Միկա»)
«Շիրակ»-«Գանձասար» 1:0 (0:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Զավեն Հովհաննիսյան
Գոլը` Դավիթ Հակոբյան, 76
Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
01.10.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 24-րդ տուր
Հոկտեմբերի 1-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Արարատ»-«Իմպուլս» 0:2 (0:0)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Նորայր Գյոզալյան, 54, Վահագն Այվազյան, 84
«Փյունիկ»-«Ուլիս» 0:0
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »