20.09.2011
Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը կրկին պարտվեց 0:7 հաշվով
Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը կրեց երկրորդ պարտությունը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցկացվում է ՆՀՀ Մակեդոնիայում: Մեր թիմը զիջեց նույն 0:7 հաշվով, այս անգամ Ավստրիայի ընտրանուն: Հայաստանի թիմի նկատմամբ տարած հաղթանակից հետո, Իտալիայի հավաքականը կրկին հաղթեց այս անգամ ՆՀՀ Մակեդոնիային` 4:0 հաշվով:
Վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 22-ին ՆՀՀ Մակեդոնիայի թիմի հետ:
Մրցաշարային աղյուսակ
1.Ավստրիա 2 2 0 0 12-1 6
2. Իտալիա 2 2 0 0 11-0 6
3. ՆՀՀ Մակեդոնիա 2 0 0 2 1-9 0
4. Հայաստան 2 0 0 2 0-14 0 մանրամասն »
19.09.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 23-րդ տուր
Սեպտեմբերի 19-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Միկա-2»-«Գանձասար-2» 4:1 (0:1)
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Արթուր Սաֆարյան
Գոլերը` Սեմյոն Մուրադյան, 57, 69, 88, Էդգար Մկրտչյան, 90+4 («Միկա-2»), Հայրապետ Ավագյան, 32 («Գանձասար-2»)
«Իմպուլս-2»-«Փյունիկ-3» 3:1 (2:1)
Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
Մրցավար` Էրիկ Գալստյան
Գոլերը` Վաչիկ Գրիգորյան, 15, Հայկ Չիլինգարյան, 34, Անդրանիկ Կարապետյան, 88... մանրամասն »
18.09.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 22-րդ տուր
Սեպտեմբերի 18-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Ուլիս»-«Գանձասար» 0:0
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
«Բանանց»-«Արարատ» 1:0 (0:0)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Զավեն Հովհաննիսյան
Գոլը` Արտակ Դաշյան, 56, 11մ
«Փյունիկ»-«Իմպուլս» 1:0 (1:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլը` Վարազդատ Հարոյան, 10
Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
17.09.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 22-րդ տուր
Սեպտեմբերի 17-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի հետևյալ հանդիպումը`
«Շիրակ»-«Միկա» 1:1 (1:1)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Լամին Լի Յորո, 14, 11մ («Շիրակ»), Դոն Ֆանգժու, 19, 11մ («Միկա»)
Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
17.09.2011
Կանանց Եվրոպայի առաջնություն. Հայաստան – Պորտուգալիա 0:8
Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնարկեց 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: «Միկա» մարզադաշտում կայացած հանդիպումը Պորտուգալիայի ընտրանու հետ ավարտվեց մեր թիմի պարտությունով 0:8 հաշվով: Արդեն առաջին խաղակեսից հետո հանդիպման ելքը վճռված էր, քանի որ պորտուգալուհիները երեք անգամ գրավել էին մեր թիմի դարպասը:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի Դանիայի հավաքականի հետ սեպտեմբերի 21-ին, ժամը 17:00-ին, «Միկա» մարզադաշտում: մանրամասն »
17.09.2011
Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց իտալուհիներին
Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցկացվում է ՆՀՀ Մակեդոնիայում: Մեր թիմը 0:7 հաշվով զիջեց իտալուհիներին: Մյուս հանդիպումը խմբում ավարտվեց Ավստրիայի ընտրանու հաղթանակով 5:1 հաշվով տան տիրուհիների նկատմամբ:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 19-ին Ավստրիայի թիմի հետ:
Մրցաշարային աղյուսակ
1. Իտալիա 1 1 0 0 7-0 3
2. Ավստրիա 1 1 0 0 5-1 3
3. ՆՀՀ Մակեդոնիա 1 0 0 1 1-5 0
4. Հայաստան 1 0 0 1 0-7 0 մանրամասն »