28.08.2011
Ռաֆայել Նազարյանը հրապարակեց երիտասարդական հավաքականի կազմը
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Անդորրայի (սեպտեմբերի 3-ին) և Չեխիայի (սեպտեմբերի 6-ին) թիմերի հետ:
Երիտասարդական ընտրանին օգոստոսի 30-ից 31-ը երկօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում:
Ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը`
Դարպասապահներ
Արսեն Պետրոսյան, «Փյունիկ»
Կարեն Իսրայելյան, «Փյունիկ»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»... մանրամասն »
28.08.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 20-րդ տուր
Օգոստոսի 28-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Միկա»-«Ուլիս» 0:1 (0:0)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլը` Արտյոմ Ադամյան, 78
«Իմպուլս»-«Գանձասար» 1:1 (0:1)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլերը` Նարեկ Դավթյան, 61 («Իմպուլս»), Յամադոու Կեյտա, 24 («Գանձասար»)
Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
27.08.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 20-րդ տուր
Օգոստոսի 27-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Բանանց»-«Շիրակ» 3:1 (3:1)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Հովհաննես Համբարձումյան, 12, Միգել Վեբերտ դա Սիլվա, 24, 11մ , Բրունո Կորեա, 45 («Բանանց»), Դավիթ Հակոբյան, 20 («Շիրակ»)
«Արարատ»-«Փյունիկ» 0:1 (0:0)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլը` Արթուր Յուսպաշյան, 82
Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
26.08.2011
Հայաստան Մ-17 - Ռուսաստան Մ-17 1:1
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցկացրեց երկրորդ ընկերական հանդիպումը Ռուսաստանի պատանիների հետ: Առաջին հանդիպումն ավարտվել էր 2:0 հաշվով հօգուտ մեր թիմի, երկրորդում գրանցվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հյուրերը բացեցին խաղի հաշիվը առաջին խաղակեսում, ընդմիջումից հետո Վիուլեն Այվազյանը տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավեց ռուս ֆուտբոլիստների դարպասը: մանրամասն »
24.08.2011
Հայաստան Մ-17 - Ռուսաստան Մ-17 2:0
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցակարեց առաջին ընկերական հանդիպումը Ռուսաստանի Մ-17 ընտրանու հետ և հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: Ֆուտբոլի Ակադեմիայում կայացած հանդիպման առաջին խաղակեսի սկզբում Էդուարդ Ավագյանը բացեց խաղի հաշիվը` մոտ տարածությունից գրավելով մրցակակցի դարպասը: Իսկ խաղավերջում Սարգիս Շահինյանը հստակ իրացրեց տուգանային հարվածը:
Երկրորդ հանդիպումը այս թիմերի միջև կկայանա Ֆուտբոլի Ակադեմիայում օգոստոսի 26-ին, ժամը 18:00-ին : մանրամասն »
24.08.2011
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 71-րդն է
2011 թվականի օգոստոսի 24-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հուլիսի 27-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է մեկ տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 71-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Հոլանդիայի ընտրանին, աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը տեղափոխվեց երկրորդ հորիզոնական, երրորդ տեղում է Գերմանիայի հավաքականը:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի սեպտեմբերի 21-ին:
1. Հոլանդիա – 1596 (միավոր)
2. Իսպանիա – 1563
3. Գերմանիա – 1330
4. Անգլիա – 1177... մանրամասն »