22.07.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 15-րդ տուր. Սպասարկող անձնակազմեր
Հուլիսի 23-ին և 24-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 15-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը`
Խաղը
Մրցավար
1-ին օգնական
2-րդ օգնական
4-րդ պաշտոնյա
Տեսուչ
Արարատ
-Բանանց... մանրամասն »
22.07.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 15-րդ տուր. Սպասարկող անձնակազմեր
Հուլիսի 25-ին կկայանան Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 15-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը`
Խաղը
Մրցավար
1-ին օգնական
2-րդ օգնական
4-րդ պաշտոնյա
Տեսուչ
Իմպուլս-2
-Գանձասար-2
Անդրանիկ... մանրամասն »
21.07.2011
«Միկան» լքեց եվրոպական ասպարեզը
Եվրագավաթների երկրորդ որակավորման փուլը անանցանելի արգելք դարձավ հայկական ակումբների համար: Հուլիսի 21-ին ասպարեզից դուրս եկավ մեր երկրի վերջին ներկայացուցիչը` Երևանի «Միկան»: Պարտվելով Նորվեգիայում 0:1 հաշվով, «Միկան» հնարավորություն ուներ հաղթահարել «Վոլերենգայի» արգելքը, սակայն Երևանում գրանցվեց նույն 1:0 հաշիվը, այս անգամ հօգուտ հյուրերի: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Դոս Սանթոսը, ով գրավեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը 49-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո:
Հանդիպման վիճակագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
20.07.2011
Չեմպիոնների Լիգա. «Վիկտորիա»-«Փյունիկ» 5:1
«Փյունիկն» ավարտեց իր ելույթները Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում, զիջելով չեխական «Վիկտորիային» ընդհանուր 1-9 հաշվով: Երևանյան հանդիպումից հետո այս զույգի հաղթողի անունն արդեն հայտնի էր և 0:4 հաշվից հետո միայն տեսականորեն կարող էր այլ ելք գրանցվել: Պլզեն քաղաքում տեղի ունեցած հանդիպումը կրկին ավարտվեց Չեխիայի չեմպիոնի խոշոր հաղթանակով, այս անգամ 5:1 հաշվով: «Վիկտորիան» ուներ անվիճելի առավելություն և մինչև հանդիպման 38-րդ րոպեն «Փյունիկին» հաջողվեց դիմակայել մրցակցի գրոհներին, շնորհիվ դաշտի տերերի վրիպումների և Կարեն Իսրայելյանի... մանրամասն »
19.07.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. սեպտեմբերի 1-ից 6-ը կազմակերպում է երկրպագուների ուղևորություն Անդորրա և Սլովակիա` Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներին Եվրոպայի առաջնությունների ընտրական հանդիպումներին աջակցելու նպատակով:
Ուղևորության արժեքն է 500 եվրո, որի մեջ մտնում է `
1.Ուղիղ չվեթրներ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հետ հետևյալ ուղղություններով`
01.09.11 Երևան-Բարսելոնա
04.09.11 Բարսելոնա-Բրատիսլավա
06.09.11 Բրատիսլավա-Երևան
2. Ազգային և երիտասարդական հավաքականների մասնակցությամբ հանդիպումների տոմսեր
Ազգային հավաքական`... մանրամասն »
18.07.2011
Հայ մրցավարները կսպասարկեն ԱԵԿ-Ֆլորիանա հանդիպումը
Հայաստանի մրցավարական անձնակազմը` Արման Ամիրխանյանի գլխավորությամբ կսպասարկի հուլիսի 21-ին կայանալիք Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլի ԱԵԿ (Կիպրոս)-Ֆլորիանա (Մալթա) պատասխան հանդիպումը: Ամիրխանյանին կօգնեն Զավեն Հովհաննիսյանն ու Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյանի պարտականությունները կկատարի Սուրեն Բալիյանը: մանրամասն »