23.06.2011
Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Իջևանի «Արնար» մարզադաշտի խոտածածկի անբավարար վիճակի պատճառով հունիսի 25-ին նշանակված «Իմպուլս»-«Ուլիս» 14-րդ տուրի հանդիպումը կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 19:00-ին: մանրամասն »
21.06.2011
Հայաստանի Մ-17 ընտրանին պարտվեց Ռումինիայի հավաքականին
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը Բուլղարիայի Պրավեց քաղաքում մեկնարկած ընկերական մրցաշարում: Հայաստանի ընտրանու առաջին մրցակիցն էր Ռումինիայի հավաքականը, որը 4:0 հաշվով հաղթանակ տոնեց մեր թիմի նկատմամբ: Մրցաշարի մյուս հանդիպումը Հյուսիսային Իռլանդիայի և Բուլղարիայի հավաքականների ավարտվեց բուլղարացիների հաղթանակով 2:1 հաշվով: մանրամասն »
21.06.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 12-րդ տուր
Հունիսի 21-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Փյունիկ-3»-«Բանանց-2» 0:5 (0:2)
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար` Նելլի Ստեփանյան
Գոլերը` Էդուարդո դո Սանթոս, 15, 30, 49, Տիգրան Բարսեղյան, 55, 11մ, 85
«Իմպուլս-2»-«Միկա-2» 1:0 (0:0)
Աշտարակ, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Գաբրիելյան
Գոլը` Տիգրան Տիգրանյան, 90+2
Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
20.06.2011
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Բուլղարիա
Հունիսի 20-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Բուլղարիա, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի` չորս հավաքականների մասնակցությամբ: Հայաստանի ընտրանու մրցակիցները կլինեն Ռումինիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Բուլղարիայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Մրցաշարը կանցկացվի հունիսի 21-ից 25-ը Պրավեց քաղաքում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆւոտբոլիստների`
Դարպասապահներ
Մարտին Գևորկյան «Կռիլյա Սովետով», Ռուսաստան
Հովահննես Ղազարյան «Բանանց»
Պաշտպաններ
Համլետ... մանրամասն »
20.06.2011
Կայացավ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի վիճակահանությունը
Հունիսի 20-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2011/2012թթ. Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի առաջին երկու որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայքարը կսկսի երկրորդ որակավորման փուլից: Հանդիպումները կկայանան հուլիսի 12-13-ին և 19-20-ին: Մեր թիմի մրցակիցն է Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա» թիմը Պլզեն քաղաքից:
Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում «Ուլիսը» և «Բանանցը» կհանդիպեն համապատասխանաբար հունգարական «Ֆերենցվարոշին» և վրացական «Ռուսթավի Մետալուրգիստ» թիմի հետ: Հանդիպումները... մանրամասն »
20.06.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 12-րդ տուր
Հունիսի 20-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Փյունիկ-2»-«Շենգավիթ» 1:2 (0:0)
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Գոռ Մալաքյան, 87 («Փյունիկ-2»), Գեղամ Մարտիրոսյան, 77, Հենրիկ Հարությունյան, 90 («Շենգավիթ»)
«Գանձասար-2»-«Շիրակ-2» 2:0 (0:0)
Կապան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Արման Ղուշչյան
Գոլերը` Մհեր Հարությունյան, 56, Հայրապետ Ավագյան, 67
Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »