10.06.2011
Տեղի ունեցավ «Հայկական ֆուտբոլի տարեգիրք 2010»-ի շնորհանդեսը
Հունիսի 10-ին Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ «Հայկական ֆուտբոլի տարեգիրք 2010»-ի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ազգային հավաքականի ֆուտբոլիստները և գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Տոտալֆուտբոլ» ընկերության տնօրեն Հայկ Պետրոսյանը, ով ներկայացրեց գրքի վրա կատարված աշխատանքները` հույս հայտնելով, որ այս նախագիծը շարունակական բնույթ կկրի:
Գրքում ներկայացված է 2010թ. հայկական ֆուտբոլում տեղի ունեցած իրադարձությունները լուսանկարներով:
Տեղեկացնում ենք, որ «Հայկական ֆուտբոլի տարեգիրք... մանրամասն »
10.06.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 12-րդ տուր. Սպասարկող անձնակազմեր
Հունիսի 11-ին և 12-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 12-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը`
Խաղը
Մրցավար
1-ին օգնական
2-րդ օգնական
4-րդ պաշտոնյա
Տեսուչ
Բանանց
-Իմպուլս
Արման... մանրամասն »
08.06.2011
ԵՎՐՈ-2013. Հայաստան-Մոնտենեգրո 4:1
Հայաստանի երիտասարդական հավաքականը փայլուն հաղթանակով մեկնարկեց 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում: Գրեթե ամբողջ հանդիպումը անցկացնելով 10 հոգով, մեր տղաներին հաջողվեց խոշոր` 4:1 հաշվով պարտության մատնել Մոնտենեգրոյի ընտրանուն:
Խաղասկիզբը շատ խոստումնալից էր տանտերերի համար, ովքեր արդեն 3-րդ րոպեին բացեցին հաշիվը: Հյուրերի տուգանային հրապարակ բարձրից կատարված փոխանցումից հետո, գնդակը հայտնվեց Մալաքյանի մոտ: Վերջինս գլխի հարվածով գրավեց անպաշտպան դարպասը: Գոլից հետո մեր տղաները լիովին տիրում էին նախաձեռնությանը, ոչ մի հնարավորություն չթողնելով... մանրամասն »
08.06.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 10-րդ տուր
Հունիսի 8-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Փյունիկ-3»-«Շենգավիթ» 2:3 (0:2)
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար` Քնարիկ Գրիգորյան
Գոլերը` Վիուլեն Այվազյան, 58, Տիգրան Մակարյան, 84 («Փյունիկ-3»), Հենրիկ Հարությունյան, 11, 45+1, Գեղամ Հարությունյան, 79 («Շենգավիթ»)
«Իմպուլս-2»-«Շիրակ-2» 0:0
Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
Մրցավար` Զավեն Հովհաննիսյան
«Միկա-2»-«Բանանց-2» 2:1 (2:0)
Աբովյան,... մանրամասն »
08.06.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 10-րդ տուր. Սպասարկող անձնակազմեր
Հունիսի 8-ին կկայանան Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 10-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը`
Խաղը
Մրցավար
1-ին օգնական
2-րդ օգնական
4-րդ պաշտոնյա
Տեսուչ
Գանձասար-2
-Արարատ-2
Անդրանիկ... մանրամասն »
06.06.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ-2013 Հայաստանի և Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականների ընտրական հանդիպումը:
Հունիսի 6-ին կկայանան Հայաստանի և Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսները: Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մամուլի ասուլիսը կկայանա Ֆուտբոլի ակադեմիայում ժամը 17:00-ին, իսկ Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչ Դուշան Վլայսավլևիչի մամուլի ասուլիսը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:45-ին: մանրամասն »