06.06.2011
«Արդար խաղի» դասակարգման աղյուսակը գլխավորում է «Շիրակ-2»-ը
Հայաստանի առաջնության Առաջին խմբի առաջին շրջանի հանդիպումների արդյունքում մասնակից ակումբները "Fair Play" (Արդար խաղի) դասակարգման աղյուսակում զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները`
Շիրակ-2 8.38
Իմպուլս-2 8.32
Արարատ-2 8.21
Միկա-2 8.12
Փյունիկ-2 7.92
Գանձասար-2 7.77
Բանանց-2 7.72
Շենգավիթ 7.6
Փյունիկ-3 7.59 մանրամասն »
05.06.2011
ԵՎՐՈ-2012. Ռուսաստան-Հայաստան 3:1
Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում կայացած ԵՎՐՈ-2012 Ռուսաստան-Հայաստան ընտրական հանդիպումը թողեց երկակի տպավորութոյւն: Հավասար պայքար ամբողջ հանդիպման ընթացքում և 3:1 հօգուտ դաշտի տերերի: Խաղի սկզիբն անցավ Ռուսաստանի հավաքականի ֆւոտբլիստների առավելությամբ, ովքեր ունեին հաշիվը բացելու հնարավորութունները: Աստիճանաբար խաղը հավասարվեց և արագ հակագրոհների մարտավարությանը ապավինած հյուրերը բացեցին հաշիվը: Մովսիսյանը ձախ թևից դուրս բերեց Մարկոսին մեն մենակ դարպասապահի առջև: Պիզելին խաբս տվեց Ակինֆեևին և ուղարկեց գնդակը անպաշտպան դարպասը: Մեկ րոպե անց հաշիվը հավասարվեց:... մանրամասն »
03.06.2011
Վարդան Մինասյան. «Մենք չենք պատրաստվում հարմարվել Ռուսաստանի հավաքականի մարտավարությանը»
Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային չվերթով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Թիմը հանգրվանել է «Մարիոտ Ռենեսանս» հյուրանոցում: Երեկոյան ազգային ընտրանին անցկացրել է նախաղաղային «փակ» մարզումը: Պարապմունքից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մազրիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը` որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
- Երևանյան խաղից հետո Դուք դժգոհ էիք Ձեր թիմի խաղի որակից։ Այս ընթացքում թիմը կարողացե՞լ է լավ մարզավիճակ ձեռք բերել։
- Եթե համեմատենք առաջին խաղի հետ, ապա թիմը հոգեպես և ֆիզիկապես ավելի լավ է պատրաստված։... մանրամասն »
02.06.2011
Правила поведения на стадионе Петровский
Հարգելի ֆուտբոլասերներ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սանկտ Պետերբուրգի "Պետրովսկի" մարզադաշտում երկրպագուների համար գործող կանոնակարգին: Սույն կանոնակարգը ուժի մեջ է հունիսի 4-ին Ռուսաստան-Հայաստան ընտրական հանդիպման կազմակերպման և անցկացման ընթացքում:
Ստորև ներկայացնում ենք կանոնակարգը`
Правила поведения зрителей при проведении мероприятий на спортивных и культурно-зрелищных сооружениях
Зрители спортивных мероприятий, присутствующие (входящие) на спортсооружения, имеют право:
1. Входить на территорию спортсооружения при наличии билетов, приглашений или... մանրամասն »
01.06.2011
Վարդան Մինասյան. "Իմ ամենաառաջին ակնկալիքը՝ ավելի լավ խաղանք, քան Երևանում"
Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականն երկրորդ “բաց” մարզումն անցկացրեց Ֆուտբոլի ակադեմիայում։ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ Հայաստանի ընտրանին կանցկացնի ևս մեկ մարզում, սակայն այն արդեն փակ է լինելու։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մարզումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։
- Պարոն Մինասյան, արդեն 2 մարզում եք անցկացրել։ Ձեր տպավորությունները։
- Ամենակարևորը, որ այն ֆուտբոլիստները, որոնց հրավիրել էինք, ֆունկցիոնալ լավ վիճակում են, վնասվածքներ չունենք։ Երեկվա ու այսօրվա տպավորություններից հետո որոշակի կարծիք կազմել եմ հիմնական կազմի վերաբերյալ։... մանրամասն »
01.06.2011
Ստեֆան Լանուան` Ռուսաստան - Հայաստան հանդիպման մրցավար
Հունիսի 4-ին կայանալիք ԵՎՐՈ 2012 Ռուսաստան-Հայաստան ընտրական հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը` Ստեֆան Լանուայի գլխավորությամբ: Նրան կօգնեն Էրիկ Դանսոն և Լորան Ուգոն: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Ռուդի Բուկեն: մանրամասն »