18.05.2011
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 62-րդն է
2011 թվականի մայիսի 18-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Ապրիլի 13-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր տեղը և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 62-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, երրորդ տեղում է Բրազիլիայի հավաքականը:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի հունիսի 29-ին:
1. Իսպանիա – 1857 (միավոր)
2. Հոլանդիա – 1702
3. Բրազիլիա – 1425
4. Գերմանիա – 1413
5. Արգենտինա –... մանրամասն »
18.05.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների երկօրյա ուսումնամարզական հավաքի շրջանակներում հայտարարված երկկողմանի հանդիպումը կսկսվի ժամը 18:30-ին, նախկինում հրապարակված 18:00-ի փոխարեն: մանրամասն »
17.05.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 7-րդ տուր
Մայիսի 17-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Միկա-2»-«Արարատ-2» 0:0
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Քնարիկ Գրիգորյան
«Իմպուլս-2»-«Փյունիկ-2» 6:1 (2:0)
Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
Մրցավար` Արթուր Սաֆարյան
Գոլերը` Վահագն Այվազյան, 6, 45+1, Ռումյան Հովսեփյան, 53, Էրիկ Սարգսյան, 67, 73, Վաչիկ Գրիգորյան, 87 («Իմպուլս-2»), Հայկ Հունանյան, 85 («Փյունիկ-2»)
«Փյունիկ-3»-«Գանձասար-2» 2:1... մանրամասն »
17.05.2011
«ՀՖՖ-Կոկա Կոլա Գավաթ 2011» մրցաշարում հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները
Մայիսի 17-ին հայտնի դարձան «ՀՖՖ-Կոկա Կոլա Գավաթ 2011» մրցաշարի եզրափակչի մասնակիցները: Ագաթանգեղոս 8 հասցեով գտնվող «փոքր դաշտում» այսօր ավարտվեցին 1/2 եզրափակչի հանդիպումները: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
1/2 եզրափակիչ
Արենի-Իջևան
Վանաձոր- Չարենցավան
*Հաղթանակ են տարել զույգերում առաջինը նշված թիմերը
3-րդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 22-ին, ժամը 12:00-ին, «Փյունիկ» մարզադպրոցի մարզադաշտում:
Մրցաշարի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
16.05.2011
Հայաստանի ազգային և Մ-21 հավաքականները կանցկացնեն ուսումնամարզական հավաք
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները կանցկացնեն երկօրյա ուսումնամարզական հավաք: Մայիսի 17-ին և 18-ին թիմերը կհանգրվանեն Ֆուտբոլի Ակադեմիայում: Ընտրանիները կշարունակեն նախապատրաստվել համապատասխանաբար հունիսի 4-ին կայանալիք 2012թ. Եվրոպայի առաջնության Ռուսաստանի, և հունիսի 7-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Մոնտենեգրոյի հավաքականների հետ ընտրական հանդիպմուներին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների`
Դարպասապահ
Ստեփան Ղազարյան «Բանանց»
Պաշտպաններ
Սարգիս... մանրամասն »
16.05.2011
Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 18-րդ տուր
Մայիսի 15-ին կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության 18-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Թալգրիգ»-«Գյումրի» 8:3
Վանաձոր, «Հայաստան» մարզադահլիճ
Մրցավար` Սամվել Զարգարյան
Գոլերը` «Թալգրիգ» - Էդգար Կիրակոսյան-3, Վլադիմիր Մխիթարյան-3, Տիգրան Մելիքյան-1, Արթուր Կարապետյան-1:
«Գյումրի» - Արտյոմ Բեռնեցյան-1, Աշոտ Խաչատրյան-1, Արման Տոնոյան-1:
«Հրազդան»-«Էրեբունի» 1:9
Հրազդան, ՄՊՄԴ «Հրազդան»
Մրցավար` Էդուարդ Միքայելյան
Գոլերը` «Հրազդան» - Վանիկ Ղազարյան-1:... մանրամասն »