18.02.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 19-ին, ժամը 10:00-ին, Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտում տեղի կունենա մրցավարների ֆիզպատրաստվածության քննություննը, որը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ` ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Գժեգոժ Կժոսեկը: մանրամասն »
15.02.2011
Սեմինար-պարապմունք ՀՖՖ-ում ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ
2011 թվականի փետրվարի 14-ին ՀՖՖ գրասենյակում ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի (ՏՀՀ) շրջանակներում կայացավ սեմինար-պարապմունք Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8 ակումբների, ինչպես նաև «Կիլիկիա» ակումբի ՏՀՀ պատասխանատուների համար: Սեմինարը վարում էին ՏՀՀ պատասխանատուներ ՀՖՖ Միջազգային բաժնի պետ Սաթենիկ Ամիրանյանն ու միջազգային բաժնի մասնագետ Նաիրա Աբրամյանը:
Սեմինարը նվիրված էր Տրանսֆերների համադրման համակարգում տեղ գտած նոր փոփոխություններին, որոնք վերաբերում էին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների տրանսֆերային գործընթացին և անչափահաս ֆուտբոլիստների առաջին գրանցմանն ու... մանրամասն »
11.02.2011
Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականները անցկացնում են ուսումնամարզական հավաք
Փետրվարի 10-ից Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականները անցկացնում են ուսումնամարզական հավաք: Երկու ընրանիներն էլ հանգրվանել են ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և մարզումներ կանցկացնեն փետրվարի 10-ից 22-ը:
Հավաքականների գլխավոր մարզիչներ Վարազդատ Ավետիսյանն ու Սուրեն Չախալյանը թիմեր են հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների`
Մ-19 հավաքական`
Դարպասապահներ
Տիգրան Կանդիկյան «Ռաբոտնիչկի», ՆՀՀ Մակեդոնիա
Ալբերտ Օհանյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Դավիթ Լևոնյան «Փյունիկ»
Աշոտ Կարապետյան «Միկա»
Տիգրան Վարդանյան «Փյունիկ»... մանրամասն »
10.02.2011
Ընկերական հանդիպում. Հայաստան-Վրաստան 1:2
Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց նոր մրցաշրջանում: Փետրվարի 9-ին մեր թիմը նոմինալ դաշտի տերի կարգավիճակով Լիմասոլ քաղաքի “Ցիրիոն” մարզադաշտում ընդունել էր Վրաստանի հավաքականին և պարտվեց 1:2 հաշվով:
Մեր թիմը խաղադաշտ դուրս եկավ առանց Ռոբերտ Արզումանյանի և Յուրա Մովսիսյանի, ովքեր նախօրեին վնասվածքներ ստացան և չկարողացան մասնակցել հանդիպմանը:
Առաջին կեսի սկզբնամասում թիմերը փոխանակվեցին սուր գրոհներով, ընդ որում, եթե Գևորգ Ղազարյանի հարվածից հետո, գնդակը սլացավ ուղղահայաց դարպասաձողի կողքով, Ջանո Անանիձեն ավելի նպաստավոր դիրքից շեղ հարվածեց: Քիչ անց... մանրամասն »
08.02.2011
Հայաստանի հավաքականը անցկացրեց վերջին երկու մարզումը
Հայաստանի ազգային հավաքականը երկու մարզում անցկացրեց, նախապատրաստվելով փետրվարի 9-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ընկերական հանդիպմանը: Մարզումները անցկացվեցին Կիպրոսի առաջնության 3-րդ լիգայի թիմին պատկանող ակումբներից մեկի խաղադաշտում:
Մարզումների ընթացքում հիմնական շեշտը դրվեց երկկողմանի խաղի վրա, և, հատկապես, մշակվում էին կառուցողական գործողությունները հարձակման մեջ: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին այսօրվա մարզմանը, այդ թվում անմիջապես Կիպրոս ժամանած Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան... մանրամասն »
04.02.2011
Հաստատվել է 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության 3-րդ խմբի խաղացանկը
Փետրվարի 3-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ընտրանին հանգրվանեց 3-րդ խմբում: Մեր հավաքականը կմրցի Չեխիայի, Ուելսի, Մոնտենեգրոյի և Անդորրայի հավաքականների հետ:
Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը խմբի խաղացանկը, որը հաստատվել է վիճակահանությունից հետո`
29/03/2011 ԱՆԴՈՐՐԱ - ՈՒԵԼՍ
03/06/2011 ԱՆԴՈՐՐԱ - ՄՈՆՏԵՆԵԳՐՈ
07/06/2011 ՀԱՅԱՍՏԱՆ - ՄՈՆՏԵՆԵԳՐՈ
10/08/2011 ՉԵԽԻԱ - ԱՆԴՈՐՐԱ
03/09/2011 ԱՆԴՈՐՐԱ - ՀԱՅԱՍՏԱՆ
06/09/2011 ՄՈՆՏԵՆԵԳՐՈ - ՈՒԵԼՍ
06/09/2011 ՉԵԽԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ
08/10/2011... մանրամասն »