22.10.2012
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 23-րդ տուր
Հոկտեմբերի 22-ին տեղի են ունեցել Հայաստանի Առաջին խմբի առաջնության հետևյալ հանդիպումները՝
«Գանձասար-2»-«Ալաշկերտ» 0:0
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար՝ Արթուր Սաֆարյան
«Շիրակ-2»-«Բանանց-2» 0:1 (0:0)
Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Արտակ Սիմոնյան
Գոլը՝ Հովհաննես Սարաֆյան, 86
«Փյունիկ-2»-«Իմպուլս-2» 3:1 (0:0)
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Անդրանիկ Գաբրիելյան
Գոլերը՝ Դավիթ Զաքարյան, 47, 90+2, Ալբերտ Զոհրաբյան, 60... մանրամասն »
17.10.2012
Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն:
Հոկտեմբերի 20-ին և 21-ին նշանակված 26-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »
14.10.2012
Թիմակիցները «հավերժ առաջատար» Հովսեփյանի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 8-ին ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցության արդյունքում Մալթայում իրականացվել էր Հայաստանի ազգային հավաքականի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տեսա եւ լուսանկարահանումը UEFA Media Day ծրագրի շրջանակներում:
ՈՒԵՖԱ-ի Մեդիա խումբը նկարահանել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, ինչպես նաեւ հարցազրույցների շարք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ:
Այսօր ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում տեղադրել է եւ ՀՖՖ-ին է տրամադրել տեսահոլովակ, որը կազմված է Հենրիխ Մխիթարյանի և... մանրամասն »
13.10.2012
Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Իտալիայի ազգային ընտրանուն
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց հերթական ընտրական հանդիպումը 2014թ Աշխարհի գավաթի խաղարկության որակավոևման փուլի խմբային մրցաշարում: «Հրազդան» մարզադաշտում մեր ընտրանին ընդունել էր Իտալիայի ազգային հավաքականին: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով հոգուտ հյուրերի, ովքեր բացեցին հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին: Անդրեա Պիրլոն հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը: 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը անհատական անցումով ներխուժեց հյուրերի տուգանային հրապարակ և ցածրից հարվածով գրավեց Բուֆոնի պաշտպանած դարպասը:
Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ երկրորդում... մանրամասն »
12.10.2012
Նախագահը Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի նախօրեին հաջողություն է մաղթել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ի երեկոյան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ: Հանրապետության ղեկավարը զրուցել է մեր հավաքականի անդամների հետ, մաղթել հաջողություններ: Նախագահը հորդորել է մեր ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի պարագայում, անհատական գեղեցիկ խաղ ցուցադրելու հետ միասին, համատեղել ջանքերը և մտածել թիմային հաղթանակի... մանրամասն »
10.10.2012
Միշել Պլատինի. «Ես որևէ երկրի սիրահար չեմ, բայց սիրում եմ մարդկային արժեքները եւ այստեղ եմ դրա համար»:
ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» Կլոր սեղանի շրջանակներում Երեւան այցելած ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին անդրադառնալով երեւանյան հանդիպմանն ասել է.
«Առաջին անգամ է, որ ես մասնակցում եմ այս ծրագրի Կլոր սեղանին եւ կարծում եմ այն լավ է կազմակերպված: Այս միջոցառումը թույլ է տալիս խոսք տալ նաև ֆեդերացիաների նախագահներին եւ լսել նրանց կարծիքներն ու առաջարկները: Այո, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Մենք մի քանի այսպիսի միջոցառումներ ենք կազմակերպում: Դրանցում առայժմ ուղղակի խոսակցություններ են, զրույցներ: Ընդհանուր առմամբ, գոհ եմ: Ես աշխատանքային այցով չեմ եկել: Մեկնելու եմ... մանրամասն »