28.12.2010
Ակումբ-երկրպագու հարաբերություններն ընդգրկվել են ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգում
Սկսած 2012/2013թթ-երի արտոնագրման մրցաշրջանից ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգում կկիրառվի «Երկրպագուների հարցերով պատասխանատու» չափանիշը, որը նորույթ է ոչ միայն ակումբների արտոնագրման, այլեւ ողջ եվրոպական ֆուտբոլի համար: Ընդ որում, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգում այս չափանիշը կկիրառվի արդեն ընթացիկ արտոնագրային մրցաշրջանից:
Այս չափանիշի մշակման եւ կիրառման հարցում ՈՒԵՖԱ-ն համագործակցում է բրիտանական «Supporters Direct» կազմակերպության հետ, որի ներկայացուցիչ Ստյուարտ Դայքսին մենք խնդրեցինք տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն նոր չափանիշի վերաբերյալ:... մանրամասն »
27.12.2010
ՀՖՖ Արտոնագրման բաժինը ստացավ հերթական QUALICERT հավաստագիրը
ՈՒԵՖԱ-ի կողմից լիազորված աշխարհահռչակ շվեյցարական SGS աուդիտորական ընկերությունն անցկացնում է ամենամյա հավաստագրային ստուգումներ բոլոր ազգային ասոցիացիաներում, ինչի նպատակն է ֆեդերացիաների կամ լիգաների Արտոնագրման բաժինների ծառայությունների մատուցման միջազգային ստանդարտներին համապատասխանելիության ստուգումն է:
Առաջին նման ստուգումը, որին մասնակցել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Արտոնագրման բաժինը, տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 29-ին: Հետագայում ՀՖՖ արտոնագրման բաժինը բազմիցս և հաջողությամբ անցել նմանատիպ ստուգումներ եւ դրանց արդյունքում արժանացել էր երկու QUALICERT հավաստագրերի:... մանրամասն »
27.12.2010
Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 7-րդ տուր
Դեկտեմբերի 25-ին և 26-ին կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության 7-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Գյումրի»-«Հրազդան» 8:5
Գյումրի, «Գյումրի» ՀՄԴ
Մրցավար` Արթուր Համբարձումյան
Գոլերը` «Գյումրի» - Արտյոմ Բեռնեցյան-3, Արման Տոնոյան-1, Վարդան Հովհաննիսյան-1, Գրիգոր Մկրտչյան-1, Գևորգ Ժամկոչյան-1, Աշոտ Խաչատրյան-1:
«Հրազդան» - Վանիկ Ղազարյան-4, Արամայիս Գրիգորյան-1:
«Պոլիտեխնիկ»-«Թալգրիգ» 4:3
Երևան, «Պոլիտեխնիկ» մարզադահլիճ
Մրցավար` Էդուարդ Միքայելյան
Գոլերը`... մանրամասն »
27.12.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ընդունելություն ֆուտբոլի մրցավարների դասընթացներին:
Ուսուցումը անվճար է:
Ուսուցման տևողությունը մեկ տարի է:
Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել 18-ից 25 տարեկան անձիք:
Դիմումները ընդունվում են մինչև 2011թ. հունվարի 17-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել` ՀՖՖ մրցավարական բաժին, Երևան, Խանջյան 27 հասցեյով, հեռախոս` 52-79-76: մանրամասն »
24.12.2010
Կառլեն Մկրտչյանը` 2010 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի 19-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանին հանձնվեց 2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի պարգևը: Ներկայացնում ենք 2010 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:
Տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հարցմամբ:
2010 թվականի լավագույն ֆուտբոլիստի որոշման հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Իմպուլս»,... մանրամասն »
24.12.2010
Վարդան Մինասյանը` 2010թ. Հայաստանի լավագույն մարզիչ
Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի 19-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն, որի ընթացքում ամփոփվեցին նաև 2010թ. Հայաստանի լավագույն մարզիչ մրցույթի արդյունքները:
Տարվա լավագույն մարզիչը որոշվում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հարցմամբ:
2010 թվականի լավագույն մարզչի որոշման հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Իմպուլս», «Գանձասար», «Կիլիկիա» և «Շիրակ» ակումբների նախագահները, այդ ակումբների թիմերի գլխավոր մարզիչները և թիմերի... մանրամասն »