10.10.2012
Հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին խնդրում ենք.
Հայաստանի ազգային հավաքական թիմերի, Հայաստանի ֆուտբոլային առաջնությունների եւ ընդհանրապես ֆուտբոլին առընչվող հարցերով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա զանգահարելու դեպքում զանգահարել բացառապես 56 83 85 հեռախոսահամարով` ՀՖՖ մամուլի քարտուղարություն:
Հայաստանի ազգային հավաքական թիմերի հանդիպումների տոմսերի վաճառքին, մարզադաշտերի մանրամասներին վերաբերվող հարցերով զանգահարել բացառապես55 53 52, 55 53 51 և 094 526477 հեռախոսահամարներով: մանրամասն »
10.10.2012
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց շոտլանդացիներին
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնարկեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում: Առաջին հանդիպումը անհաջող ստացվեց մեր հավաքականի համար, որը 0:4 հաշվով պարտություն կրեց Շոտլանդիայի հավաքականից: Հանդիպման երկրորդ խաղակեսում դաշտի տերերին 20 րոպեի ընթացքում հաջողվեց չորս անգամ գրավել Գևորգ Հարությունյանի պաշտպանած դարպասը:
Խմբի մյուս երկու թիմերի` Շվեյցարիայի և Ռումինիայի մրցավեճը ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հաջորդ հանդիպումը Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Շվեյցարիայի հավաքականի դեմ:... մանրամասն »
10.10.2012
ՀՖՖ-ն խնդրում է մարզադաշտ ներկայանալ ժամը 19:00-ին:
Հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է բոլոր մարզասերներին «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 19:00-ին: Բոլոր մարզասերներին խնդրվում է նաեւ մարզադաշտ չբերել արգելված իրեր`մարզադաշտի անվտանգության աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:
Արգելվում է`
Զենք
Ճայտրուկներ
Ծակող կտրող հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ... մանրամասն »
09.10.2012
Միշել Պլատինի. «Ես Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ»:
Այսօր Երեւանում, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Արարատ» սրահում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի եւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ, գործադիր տնօրեններ:
Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երեւան էր ժամանել նաեւ ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս Լեւկարիտիսը, ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենի տեղակալ Թեոդոր... մանրամասն »
09.10.2012
Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը հոկտեմբերի 12-ին կվաճառվեն նաև «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում
Հոկտեմբերի 12-ին՝ Հայաստան-Իտալիա հանդիպման օրը, տոմսերը կվաճառվեն նաև «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը վաճառվում են թե «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում, թե «Երևան սիթի» եւ «Հյումմել» խանութների ցանցերում, ստեղծվում է եւս մեկ հնարավորություն, որ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուները տոմս գնելու հնարավորություն ունենան նույնիսկ հանդիպումից առաջ:
Առաքում՝ 094 526477
Տոմսարկղեր` 55 53 52 և 55 53 51 մանրամասն »
07.10.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 25-րդ տուր
Հոկտեմբերի 7-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝
«Արարատ»-«Իմպուլս» 1:0 (1:0)
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլը՝ Դավիթ Գրիգորյան, 5
«Միկա»-«Ուլիս» 1:0 (1:0)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան
Գոլը՝ Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 20 մանրամասն »