28.09.2012
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 22-րդ տուր
Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի Առաջին խմբի առաջնության հետևյալ հանդիպումը՝
«Արարատ-2»-«Գանձասար-2» 4:0 (0 : 0 )
Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան
Գոլերը՝ Վարուժան Մկրտչյան, 62, Գևորգ Օհանյան, 72, 90, Վաղինակ Էլոյան, 81
մանրամասն »
28.09.2012
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 22-րդ տուր. Սպասարկող անձնակազմ
Սեպտեմբերի 28-ին կկայանա Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի հանդիպումը, որը կսպասարկի հետևյալ անձնակազմը`
Խաղը
Մրցավար
1-ին օգնական
2-րդ օգնական
4-րդ պաշտոնյա
Տեսուչ
Արարատ-2
-Գանձասար-2
Մանուկ
Ֆահրադյան
Գևորգ
Շախկալդյան
Արման
Վարդանյան
Արտակ
Սիմոնյան
Անդրանիկ... մանրամասն »
27.09.2012
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը պարտվել է Բելառուսի հավաքականին
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը երկրորդ պարտությունն է կրել Սերբիյում շարունակվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում: Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մրցավեճում գրանցվել է նույն 5:0 հաշիվը, ինչպես և Սերբիայի հետ խաղում: Գոլերի հեղինակներն են Բոգուշը, Վոլինեցը, Պավլովեցը և Կլիկոն (2):
Մյուս հանդիպումը խմբում Մոլդովայի և Սերբիայի հավաքականների միջև ավարտվել է 4:0 հաշվով հօգուտ սերբերի: Վերջին տուրի հանդիպումներից առաջ Սերբիան և Բելառուսը ապահովեցին իրենց տեղը էլիտ ռաունդի մրցաշարում:
Վերջին տուրի հանդիպումները... մանրամասն »
26.09.2012
Սարգիս Հովսեփյանը «Կմասնակցի» Հայաստան-Լիտվա հանդիպմանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 14-ին` ՖԻՖԱ-ի աղյուսակով պաշտոնական հանդիպումների օրը Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի հերթական ընկերական հանդիպումը Լիտվայի հավաքականի հետ: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ, հենց այդ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» երկարամյա ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի «Մեծ» ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը: մանրամասն »
26.09.2012
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպումը նոյեմբերի 14-ին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հաղորդել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, ՀՖՖ-ի եւ Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ ստորագրվել է պայմանագիր` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` նոյեմբերի 14-ին, Երեւանում Հայաստան-Լիտվա հանդիպման անցկացման մասին: մանրամասն »
26.09.2012
Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն:
Սեպտեմբերի 30-ից Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները կսկսվեն ժամը 19:00-ին:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »