31.03.2010
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 106-րդն է
2010 թվականի մարտի 31-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 3 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 106-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություն չկա: Իսպանիայի հավաքականը գլխավորում է դասակարգման աղյուսակը, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին` երկրորդն է, առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան:
1. Իսպանիա – 1602 (միավոր)
2. Բրազիլիա – 1589
3. Հոլանդիա – 1261
4. Պորտուգալիա - 1214
5. Իտալիա – 1183
6. Գերմանիա– 1157
7. Անգլիա... մանրամասն »
30.03.2010
Հաստատվեց 2010թ. ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության խաղացանկը
Հաստատվեց 2010թ. ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության խաղացանկը: Առաջին խմբի մրցաշարում ընդգրկված է ինը թիմ` «Արարատ», «Շենգավիթ», «Փյունիկ-2», «Փյունիկ-3», «Գանձասար-2», «Շիրակ-2», «Բանանց-2», «Միկա-2» և «Իմպուլս-2»: Առաջնությունը կմեկնարկի ապրիլի 9-ին և կավարտվի նոյեմբերի 13-ին:
Խաղանցանկը կարող եք ներբեռնել այստեղ : մանրամասն »
29.03.2010
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 12-րդ տուր
Մարտի 28-ին կայացան 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 12-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Եվրոպա»-«Էրեբունի» 1:6
«Եվրոպա» 1 – Խաչատուր Միքայելյան-1:
«Էրեբունի» 6 – Հակոբ Ուզունյան-2, Վարդգես Իսրայելյան-1, Վահան Սարգսյան-1, Գրիգոր Մկրտչյան-1, Հարություն Հարությունյան-1:
«Քախսի»-«Հրազդան» 13:2
«Քախսի» 13 – Գրիգոր Կապուկրանյան-4, Արմեն Գյուլամբարյան-3, Արմեն Սանամյան-2, Արթուր Կարապետյան-2, Գագիկ Սիմոնյան-1, Էդգար Կիրակոսյան-1:
«Հրազդան» 2... մանրամասն »
28.03.2010
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 1-ին տուր
Մարտի 28-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրի հետևյալ հանդիպումները`
«Միկա»-«Բանանց» 4:0
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլերը` Նարեկ Բեգլարյան, 50, Ալեքս Էնրիկե դա Սիլվա 58, Էդնեյ դե Օլիվեյրա, 69, Մինդաուգաս Գրիգալևիչուս, 90
«Կիլիկիա»-«Գանձասար» 3:1
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Հակոբ Արտոյան
Գոլերը` Սարգիս Մովսիսյան, 48, Տիգրան Ղարաբաղցյան 67, Հովհաննես Մնացականյան, 82 («Կիլիկիա»), Արսեն Ավետիսյան, 29 («Գանձասար»)... մանրամասն »
27.03.2010
2011թ. Կանանց Աշխարհի գավաթ. Սլովենիա - Հայաստան 1:0
Մարտի 27-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը հանդիպեց Սլովենիայի ազգային ընտրանիի հետ` 2011թ. կանանց Աշխրահի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում: Վելենյե քաղաքում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց սլովենուհիների հաղթանակով` 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Անյա Միլենկովիչը, ով գրավեց մեր թիմի դարպասը 56-րդ րոպեին:
Հայաստանի կանանց ազգային հավաքականը կրեց 6-րդ պարտությունը և շարունակում է զբաղեցնել վերջին տեղը մրցաշարային աղյուսակում:
Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի մարտի 31-ին Պորտուգալիայի հավաքականի հետ:
ՍԼՈՎԵՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 1:0 (0:0)
27.03.10 Վելենյե,... մանրամասն »
27.03.2010
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 1-ին տուր
Մարտի 27-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրի հետևյալ հանդիպումները`
«Շիրակ»-«Փյունիկ» 0:3
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Արարատ Շահինյան
Գոլերը` Ալբերտ Թադևոսյան, 6, Մարկոս Պիզելլի 28, Վահագն Մինասյան, 71
«Իմպուլս»-«Ուլիս» 0:3
Դիլիջան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Վահան Մինասյան
Գոլերը` Արտյոմ Ադամյան, 12, Գագա Տիբիլաշվիլի 29, 52
Մանրամասն կարոզ եք տեսնել այստեղ մանրամասն »