26.01.2010
Մասսայական ֆուտբոլի բաժնի գործունեությունը
Ինչպես հայտնի է, պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման նախադրյալներից մեկն է մասսայական ֆուտբոլը: Մասսայական ֆուտբոլի քարոզումն ու զարգացումը դրական ազդեցություն ունեն ֆուտբոլի վրա: Մասսայական ֆուտբոլը դպրոցականների և տարբեր տարիքի մարդկանց ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու ամենարդյունավետ միջոցներից մեկն է:
Մասսայական ֆուտբոլը բաղկացած է այնպիսի տարատեսակ ձևերից, ինչպիսիք են մանկապատանեկան ֆուտբոլը, սիրողական ֆուտբոլը, կանանց ֆուտբոլը, սահմանափակ հնարավորություններով մարդկանց ֆուտբոլը և այլն: Այնպես որ, կարելի խոսել այս մարզաձևի մասայականության, ինչպես նաև բնակչության բոլոր... մանրամասն »
22.01.2010
ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի սեմինար- պարապմունք ՀՖՖ-ում
2010 թվականի հունվարի 20-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի (ՏՀՀ) շրջանակներում կայացավ սեմինար-պարապմունք Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8 ակումբների և առաջին խմբի «Արարատ» ակումբի ՏՀՀ պատասխանատուների համար: Սեմինարը վարում էին ՏՀՀ պատասխանատուներ ՀՖՖ Միջազգային բաժնի պետ Սաթենիկ Ամիրանյանն ու միջազգային բաժնի մասնագետ Նաիրա Աբրամյանը:
Սեմինարը նվիրված էր անչափահաս ֆուտբոլիստների պաշտպանությանը` մասնավորապես անչափահասների առաջին գրանցման և միջազգային տրանսֆերների իրականացման գործընթացին:
Ներկայացվեցին նաև 2009թ. ՖԻՖԱ-ի կոնգրեսի... մանրամասն »
21.01.2010
Մարկ Դիդրիխ. "Ակումբների արտոնագրումը դրական ազդեցություն ունեցավ մեր ակումբների պրոֆեսիոնալիզմի վրա
Հարգելի ընթերցողներ
ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգին ծանոթացնող հոդվածաշարի հերթական հեղինակն է Լյուքսեմբուրգի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ԼՖՖ) Արտոնագրման պատասխանատու Մարկ Դիդրիխը, ում 1-ինն ենք խոսք տրամադրում 2010թ-ին:
Մարկը կանգնած էր ԼՖՖ-ի ակումբների արտոնագրման համակարգի ակունքներում եւ կարծում ենք, որ նրա հոդվածը հետաքրքրություն կառաջացնի այն պատճառով, որ Լյուքսեմբուրգի եւ Հայաստանի ակումբների խնդիրները շատ դեպքերում, կարծես թե, նույնատիպ են: մանրամասն »
19.01.2010
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը` Սուրեն Չախալյանի գլխավորությամբ հունվարի 20-ից 30-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Թիմը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի Աճառյան փողոցին հարող տարածքում կառուցվող հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի դաշտերում:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմը`
Դարպասապահներ
Գևորգ Հարությունյան «Փյունիկ»
Գարեգին Մարկոսյան «Փյունիկ»
Ալբերտ Ամիրխանյան «Հելմոնդ սպորտ» Հոլանդիա
Պաշտպաններ
Դավիթ Լևոնյան... մանրամասն »
15.01.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի ընթերցողներ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նոր ուրվագիծը :
Կցանկանայինք նշել, որ Արտոնագրման բաժնի կազմը հաստատվել է ՀՖՖ Գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի` 2009թ-ի հոկտեմբերի 30-ի No 113 հրամանով, իսկ ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմը հաստատվեց 2009թ-ի նոյեմբերի 11-ին կայացած ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստում:
ՀՖՖ Արտոնագրման բաժին մանրամասն »
15.01.2010
Վաղարշակ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Վաղարշակ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Գլխավոր մարզչի օգնականը կլինի Լիանա Հայրապետյանը: Ասլանյանը կգլխավորի նաև Հայաստանի կանանց մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները: մանրամասն »