10.12.2009
Տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը
Դեկտեմբերի 9-ին կայացավ ՀՖՖ Գործադիր Կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էին գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Տ. Մարգարյանը, Ռ. Սինոյանը, Ս. Իսրայելյանը, Թ. Գրիգորյանը, Լ. Հասրաթյանը, Կ. Հարությունյանը, Հ. Վարյանը, Վ. Դալլաքյանը, Մ. Զաքարյանը, Է. Մարգարյանը, Ս. Ավետիսյանը:
Նիստին ներկա էր նաև ՀՖՖ Գործադիր տնօրեն Ա. Մինասյանը:
Օրակարգում դրված էին հետևյալ հարցերը`
1. Ֆլեմինգ Սերիցլևի հաշվետվությունը 6 ամսվա կատարած աշխատանքի մասին:
2. Տրանսֆերային պատուհանների ժամկետների քննարկում:
Օրակարգի հարցերի քննարկման... մանրամասն »
10.12.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի կունենա 2009թ. մրցաշրջանի հանդիսավոր մրցանակաբաշխությունը: մանրամասն »
08.12.2009
Հայտնի դարձան Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում
Դեկտեմբերի 7-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում անցկացվեց Եվրոպայի մինչև 19 և մինչև 17 տարեկանների 2010-2011թթ. առաջնությունների որակավորման փուլերի վիճակահանությունը:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակցիները կլինեն Իսպանիայի, Իսրայելի և Լիտվայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա Լիտվայում` 2010թ. հոկտեմբերի 19-ից 24-ը:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակցիները կլինեն Չեխիայի, Թուրքիայի և Իսլանդիայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա Իսլանդիայում` 2010թ. սեպտեմբերի 22-ից 27-ը: մանրամասն »
07.12.2009
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 4-րդ տուր
Դեկտեմբերի 6-ին կայացան 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 4-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Էրեբունի»-«Քախսի» 4:5
«Էրեբունի» 4 – Մհեր Միրումյան-2, Գրիգոր Մկրտչյան-1, Վահան Սարգսյան-1:
«Քախսի» 5 – Արմեն Գյուլամբարյան-3, Էդգար Կիրակոսյան-1, Գրիգոր Կապուկրանյան-1:
«Եվրոպա»-«Գյումրի» 6:2
«Եվրոպա» 6 - Հենրիկ Գրիգորյան-2, Խորեն Զարգարյան-1, Խաչատուր Առաքելյան-1, Լևոն Մանուչարյան-1, Խաչատուր Միքայելյան-1:
«Գյումրի» 2 – Վահան Հակոբյան-1, Հակոբ... մանրամասն »
30.11.2009
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 3-րդ տուր
Նոյեմբերի 29-ին կայացան 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 3-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Քախսի»-«Եվրոպա» 6:2
«Քախսի» 6 – Վլադիմիր Մխիթարյան-2, Լևոն Ղասաբօղլյան-2, Արմեն Գյուլամբարյան-1, Արման Սահակյան-1
«Եվրոպա» 2 - Հենրիկ Գրիգորյան-2
«Հրազդան»-«Գյումրի» 3:6
«Հրազդան» 3 – Վանիկ Ղազարյան-2, Կարեն Աբաղյան-1
«Գյումրի» 6 – Արման Տոնոյան-2, Վարդան Հովհաննիսյան-2, Արտյոմ Բեռնեցյան-2
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
27.11.2009
ՀՖՖ-ն վերսկսում է ուսուցիչների վերապատրաստման և գույքի բաշխման աշխատանքները
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ս/թ նոյեմբերի 27-ից կվերսկսի «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակներում նախատեսված ՀՀ մոտ 900 հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական գրականության և մարզական գույքի բաշխման աշխատանքները: Գործընթացը կտևի մեկ ամիս, որի ընթացքում ՀՖՖ ինստրուկտորները կայցելեն հանրապետության բոլոր մարզերը և ՀՀ գիտության և կրթության նախարարության օժանդակությամբ կազմակերպված սեմինար-պարապմունքների ընթացքում ուսուցիչներին կներկայացնեն առարկայի մեթոդական ուղեցույցի և “Ֆուտբոլ” ուսումնամեթոդական ձեռնարկի... մանրամասն »