25.11.2009
2011թ. կանանց Աշխարհի գավաթ. Իտալիա - Հայաստան 7:0
Նոյեմբերի 25-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը անցկացրեց հերթական հանդիպումը 2011թ կանանց Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում: Իտալական Ֆրանկավիլա ալ Մարե քաղաքում «Կոմունալե» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպեց Իտալիայի կանանց հավաքականի հետ և պարտվեց 0:7 հաշվով: 2-ական գնդակ մեր թիմի դարպասը ուղարկեցին Մելանիա Գաբիադինին և Պատրիցիա Պանիկոն, մեկական գոլի հեղինակներ դարձան Տոնան, Կոնտին ու Կամպորեզեն:
ԻՏԱԼԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 7:0 (2:0)
Ֆրանկվիլա ալ Մարե, «Կոմունալե» մարզադաշտ
Մրցավար` Ժուժանա Կովակովա (Սլովակիա)
Գոլերը` Էլիզաբետա Տոնա, 1, Պամելա... մանրամասն »
23.11.2009
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 2-րդ տուր
Նոյեմբերի 22-ին կայացան 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 2-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Քախսի»-«Հրազդան» 12:0
«Քախսի» 12 – Արմեն Գյուլամբարյան-6, Գրիգոր Կապուկրանյան-3, Էդգար Կիրակոսյան-1, Լևոն Ղասաբօղլյան-1, Արման Սահակյան-1
«Եվրոպա»-«Էրեբունի» 2:2
«Եվրոպա» 2 – Աշոտ Մկրտչյան-1, Հենրիկ Գրիգորյան-1
«Էրեբունի» 2 – Ավետիս Տոնելյան-1, Սարո Գալստյան-1
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
21.11.2009
2011թ. կանանց Աշխարհի գավաթ. Ֆինլանդիա - Հայաստան 7:0
Նոյեմբերի 21-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը անցկացրեց հերթական հանդիպումը 2011թ կանանց Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում: Հելսինկիի «Ֆինեյր» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպեց Ֆինլանդիայի կանանց հավաքականի հետ և պարտվեց 0:7 հաշվով: 3-ական գնդակ մեր թիմի դարպասը ուղարկեցին Օստերբերգ Կալմարին և Սյոլունդը, մեկ գոլի հեղինակ դարձավ Ռանտանենը:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի կանանց ընտրանին կանցկացնի նոյեմբերի 25-ին: Արտագնա հանդիպումում մեր աղջիկները ուժերը կչափեն Իտալիայի հավաքականի հետ:
ՖԻՆԼԱՆԴԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 7:0 (5:0)
Հելսինկի, «Ֆինեյր»... մանրամասն »
20.11.2009
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը
Նոյեմբերի 20-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ՀՖՖ նախագահը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին:
Անցած մրցաշրջանի ձեր գնահատականը
«Ազգային առաջնությունը անցավ նորմալ, շատ լարված պայքարում մինչև վերջին տուրը: Հայաստանի բոլոր ազգային հավաքականները անհաջող հանդես եկան: Ես կարող եմ միայն անբավարար գնահատել հավաքականների ելույթները»:
-Երբ հայտնի կդառնա Հայաստանի ազգային հավաքականի մարզչի անունը և ինչ աշխատանքներ են տարվում Խոակին Պողոսյանին ազգային հավաքական... մանրամասն »
20.11.2009
Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնեց Ֆինլանդիա
Նոյեմբերի 20-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնեց Ֆինլանդիա, որտեղ նոյեմբերի 21-ին կանցկացնի 2011թ. կանանց Աշխարհի գավաթի ընտրական հանդիպումը Ֆինլանդիայի հավաքականի հետ: Այնուհետև թիմը կմեկնի Իտալիա, որտեղ նոյեմբերի 25-ին նույն մրցաշարի շրջանակներում կհանդիպի իտալուհիների հետ:
Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարչական շտաբը` Սամվել Ադամյանի գլխավորությամբ հրավիրել է հավաքական հետևյալ ֆուտբոլիստների`
Դարպասապահներ`
Կարապետյան Աննա («Քոլեջ»)
Գրիգորյան Թագուհի («Բանանց»)
Պաշտպաններ`
Խաչատրյան Արմինե («Բանանց»)... մանրամասն »
20.11.2009
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 99-րդն է
2009 թվականի նոյեմբերի 20-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 99-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն: Իսպանիայի հավաքականը շրջանցել է աշխարհի հնգակի չեմպիոն` Բրազիլիայի հավաքականին: Առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան:
1. Իսպանիա – 1622 (միավոր)
2. Բրազիլիա – 1592
3. Հոլանդիա – 1279
4. Իտալիա – 1215
5. Պորտուգալիա - 1181
6. Գերմանիա– 1170
7. Ֆրանսիա – 1122... մանրամասն »