20.10.2009
Պյետրո Գեդինը հրապարակեց Իտալիայի կանանց հավաքականի կազմը
Իտալիայի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պյետրո Գեդինը հրապարակեց ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի 2011թ. կանանց Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Իտալիա ընտրական հանդիպմանը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 15:00-ին:
Ստորև ներկայացնում ենք Իտալիայի կանանց հավաքականի կազմը`
Դարպասապահներ`
Կյարա Մարկիտելի
Սարա Պենցո
Աննա Մարիա Պիկարելի
Պաշտպաններ`
Ռոբերտա Դ’Ադդա
Սարա Գամա
Ալիա Գուանյի
Ռաֆաելա Մանիերի
Ջորջիա Մոտա
Վիվիանա Շյավի
Էլիզաբետա... մանրամասն »
19.10.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 24-րդ տուր
Հոկտեմբերի 19-ին կայացան Հայաստանի առաջնության Առաջին խմբի 24-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Փյունիկ-2» - «Փյունիկ-3» 2:3
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար` Քնարիկ Գրիգորյան
Գոլերը` Ալբերտ Հովակիմյան, 29, Վահե Ղասաբօղլյան, 79 («Փյունիկ-2»), Հովհաննես Հովհաննիսյան, 57, 76, Գագիկ Պողոսյան, 88 («Փյունիկ-3»)
«Շիրակ-2» - «Իմպուլս» 2:4
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլերը` Մարտին Ավետիսյան, 31, Արման Մարգարյան, 44 («Շիրակ-2»),... մանրամասն »
16.10.2009
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 100-րդն է
2009 թվականի հոկտեմբերի 16-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 25 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 100-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություն չկա: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, որին հաջորդում է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան:
1. Բրազիլիա – 1632 (միավոր)
2. Իսպանիա – 1629
3. Հոլանդիա – 1340
4. Իտալիա – 1215
5.... մանրամասն »
16.10.2009
Փոփոխություններ Բարձրագույն խմբի խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով որ հոկտեմբերի 10-14-ը Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները մասնակցել են Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի հանդիպումներին` Բարձրագույն խմբի 25-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգվում են և կկայանան հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին: մանրամասն »
16.10.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2009 թ hոկտեմբերի 16-ից սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2009 թվականի հոկտեմբերի 24-ին կայանալիք Հայաստան – Իտալիա և հոկտեմբերի 28-ին կայանալիք Հայաստան – Սլովենիա 2011 թվականի կանանց Աշխարհի Գավաթի ընտրական փուլի հանդիպումների լուսաբանման համար:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. հոկտեմբերի 16-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Իտալիա և Հայաստան – Սլովենիա 2011 թվականի կանանց Աշխարհի Գավաթի ընտրական փուլի... մանրամասն »
15.10.2009
2010թ. Աշխարհի Գավաթ. Թուրքիա – Հայաստան 2:0
Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց վերջին հանդիպումը 2010թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակներում: Հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպեց Թուրքիայի հավաքականի հետ: Երկրպագուների բուռն աջակցության ուղեկցությամբ տանտերերը հաղթանակ տարան 2:0 հաշվով: Դեռ առաջին խաղակեսում թուրք ֆուտբոլիստներին երկու անգամ հաջողվեց գրավել Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: 16-րդ րոպեին Հալիլ Ալթինթոփը գլխի հարվածով բացեց հաշիվը: 12 րոպե անց Սերվետ Չետինը տուգանային հրապարակի մատույցներից անկասելի հարված կատարեց դարպասի վերին աջ անկյունը:... մանրամասն »