29.09.2009
Հայտնի դարձան Թուրքիա-Հայաստան հանդիպումների մրցավարները
2010թ. Աշխարհի գավաթի Թուրքիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը` Մարտին Հանսոնի գլխավորությամբ: Նրան կօգնեն Հենրիկ Անդրենը և Ստեֆան Վիտբերգը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Մարտին Ինգվարսոնը:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, Բուրսա քաղաքաի «Աթաթուրք» մարզդաշտում, ժամը 23:00-ին:
Հայտնի դարձավ նաև Թուրքիա-Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպման մրցավարական անձնակազմը: Մրցավար է նշանակվել Ալեքսանդրու Դեակոնուն, մրցավարի օգնականները կլինեն Էդուարդ Դումտիտրեսկուն ու Սեբաստիան Գեորգեն, 4-րդ պաշտոնյան է... մանրամասն »
29.09.2009
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացնում է ուսումնա-մարզական հավաք
Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանու մարզչական շտաբը` նորանշանակ մարզիչ Սևադա Արզումանյանի գլխավորությամբ, ուսումնա-մարզական հավաք կանկացնի Երևանում սեպտեմբերի 28-ից 30-ը “Ռեժինե” հյուրանոցում: Հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստ, որոնք կնախապատրաստվեն հոկտեմբերի 10-ից 15-ը Ավստրիայում կայանալիք Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին :
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը`
Դարպասապահներ`
Դավթյան Տիգրան («Բանանց-2»)
Իսրաելյան Կարեն («Փյունիկ-2»)... մանրամասն »
28.09.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 23-րդ տուր
Սեպտեմբերի 28-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 23-րդ տուրի հետևյալ հանդիպումը`
«Կիլիկիա» - «Արարատ» 0:0
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Կարեն Նալբանդյան
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ
մանրամասն »
28.09.2009
Փոփոխություններ Առաջին խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով, որ հոկտեմբերի 7-ից 15ը և 9-ից 16-ը Հայաստանի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականները մասնակցելու են Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մարցաշարերին, Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգվում են և կկայանան հոկտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին: մանրամասն »
27.09.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 23-րդ տուր
Սեպտեմբերի 27-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 23-րդ տուրի հետևյալ հանդիպումը`
«Փյունիկ» - «Ուլիս» 2:1
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Տիգրան Հովսեփյան
Գոլերը` Ալբերտ Թադևոսյան, 18, Մարկոս Պիզելի, 52 («Փյունիկ»), Արթուր Քոչարյան, 44-11մ («Ուլիս»)
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ
մանրամասն »
26.09.2009
Հայաստան – Իսպանիա ազգային հավաքականների հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հոկտեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:00-ին տեղի կունենա 2010 թ. Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Իսպանիա ազգային հավաքականների հանդիպումը:
Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Ռաֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:
Տոմսերի արժեքն է`
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 7000 դրամ... մանրամասն »