10.09.2009
Հայաստան – Բելգիա` 2:1
Սեպտեմբերի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի շրջանակներում հանդիպեց Բելգիայի ազգային ընտրանուն: Մեր տղաները բավական ակտիվ սկսեցին հանդիպումը, իսկ խաղակեսի միջնամասում առաջ անցան հաշվի մեջ: Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո մրցակցի դարպասապահ Ժան-Ֆրանսուա Ժիյեն հետ մղեց գնդակը, սակայն արդեն Հովհաննես Գոհարյանի հարվածից հետո ստիպված էր այն հանել սեփական դարպասից: Երկրորդ կեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականը կրկնապատկեց հաշիվը. թիմի ավագ Սարգիս Հովսեփյանն անհատական անցումից... մանրամասն »
10.09.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 20-րդ տուր
Սեպտեմբերի 10-ին կայացան Հայաստանի առաջնության Առաջին խմբի 20-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Փյունիկ-3» - «Իմպուլս» 2:3
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլերը` Հովհաննես Հովհաննիսյան, 7 («Փյունիկ-3»), Գևորգ Առուշանյան, 27-ինքնագոլ, Գոռ Խաչատրյան, 35, 86, Ավետիք Կիրակոսյան, 77 («Իմպուլս»)
«Գանձասար-2» - «Բանանց-3» 4:1
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Վահան Մինասյան
Գոլերը` Բենիամին Մանուչարյան, 7, Արտաշես Զաքարյան, 9, Հակոբ Ղազարյան,... մանրամասն »
07.09.2009
Բելգիայի հավաքականը Երևան կժամանի այսօր
Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 9-ին կհանդիպի Բելգիայի ազգային ընտրանու հետ: Խաղը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 21:00-ին: Բելգիայի ազգային ընտրանին Երևան կժամանի այսօր երեկոյան և կհանգրվանի «Գոլդեն Փալաս» հյուրանոցում: Սեպտեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, Բելգիայի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում: Լրագրողները կարող են ներկա գտնվել մարզմանը միայն առաջին 15 րոպեի ընթացքում: Նախախաղային մարզման... մանրամասն »
07.09.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 19-րդ տուր
Սեպտեմբերի 7-ին կայացավ Հայաստանի առաջնության Առաջին խմբի 19-րդ տուրի հետևյալ հանդիպումը`
«Փյունիկ-2» - «Շիրակ-2»3:0
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար` Վահան Մինասյան
Գոլերը` Խորեն Մանուչարյան, 26, Ռումյան Հովսեփյան, 88, Հայկ Հունանյան, 90+3
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
06.09.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 19-րդ տուր
Սեպտեմբերի 6-ին կայացան Հայաստանի առաջնության Առաջին խմբի 19-րդ տուրի հետևյալ հանդիպումները.
«Իմպուլս» - «Միկա-2»1:0
Դիլիջան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլը` Ավետիք Կիրակոսյան, 67
«Շենգավիթ » - «Գանձասար-2» 3:2
Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ
Մրցավար` Հակոբ Արտոյան
Գոլերը` Մարտուն Հակոբյան, 11, Արթուր Բարսեղյան, 33, Գալուստ Պետրոսյան, 51 («Շենգավիթ»); Հայրապետ Ավագյան, 40, 64 («Գանձասար-2»)
«Բանանց-2 » -... մանրամասն »
06.09.2009
Հայաստան – Բելգիա ազգային հավաքականների հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Սեպտեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:00-ին տեղի կունենա 2010 թ. Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Բելգիա ազգային հավաքականների հանդիպումը:
Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Ռաֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:
Տոմսերի արժեքն է`
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 1500 դրամ
- արևելյան տրիբունա` 3000 դրամ
- արևմտյան տրիբունա` 5000 դրամ... մանրամասն »