24.07.2009
Դոբրովոլսկին հրապարակեց Մոլդովայի հավաքականի կազմը
Մոլդովայի ընտրանու գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին հրապարակեց հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի Հայաստանի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Հիշեցնենք, որ Հայաստան-Մոլդովա հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան « Հանրապետական » մարզադաշտում, ժամը 20:00-ին:
Ստորև ներկայացնում ենք Մոլդովայի հավաքականի կազմը
Դարպասապահներ
Ստանիսլավ Նամաշկո ( « Շերիֆ » )
Եվգենի Մատյուգին ( « Դաչիա » )
Պաշտպաններ
Ալեքսանդր Եպուրյանու ( « Մոսկվա » , Ռուսաստան)
Սերգեյ Լաշչենկով ( «... մանրամասն »
23.07.2009
Հայ մրցավարները հանձնեցին ֆիզպատրաստվածության քննություն
Հուլիսի 22-ին Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտում տեղի ունեցավ մրցավարաների ֆիզպատրաստվածության քննություն, որն անցկացրեց ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ` ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Գժեգոժ Կժոսեկը: Տեստավորումն անցան Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները և օգնականները, ինչպես նաև կին մրցավարները: Տեստավորումը բաղկացած էր 25-րոպեանոց նախավարժանքից, 6x40մ առագավազքից և 20x150մ վազքատարածության հաղթահարումից:
Պ-ն Կժոսեկը իր գոհունակությունը հայտնեց հայ մրցավարների ցույց տված արդյունքներից, ընդգծելով դա իր ամփոփիչ խոսքում`
«Սրանք ՈՒԵՖԱ-ի... մանրամասն »
22.07.2009
«Փյունիկը» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից
Հուլիսի 21-ին Երևանի «Փյունիկը» անցկացրեց Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումը: «Մաքսիմիր» մարզադաշտում երկրի չեմպիոնը հյուրընկալվեց Զագրեբի «Դինամոյին» և պարտվեց 0:3 հաշվով, դուրս մնալով Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը ավարտվել էր ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Ակտիվորեն սկսելով հանդիպումը, «Փյունիկի» ֆուտբոլիստները չկարողացան արագ գոլի հեղինակ դառնալ, թեև հնարավորություններ ունեին գրավելու մրցակցի դարպասը: Իսկ «Դինամոյի» ֆուտբոլիստները հմտորեն օգտագործեցին իրենց գոլային... մանրամասն »
22.07.2009
Փոփոխություններ Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով այն, որ «Փյունիկ» և «Գանձասար» թիմերը մասնակցում են Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի մրցաշարերին`
Հուլիսի 25-ին նշանակված Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 15-րդ տուրի «Փյունիկ» - «Բանանց» հանդիպումը տեղափոխվել է և կայանալու է օգոստոսի 19-ին ժամը 19:00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում:
Հուլիսի 26-ին նշանակված Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 15-րդ տուրի «Գանձասար» - «Միկա» հանդիպումը տեղափոխվել է և... մանրամասն »
21.07.2009
Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Բուրսայում
Աշխարհի 2010թ Գավաթի խաղարկության հոկտեմեբրի 14-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան ընտրական մրցաշարի հանդիպումը տեղի կունենա Բուրսա քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում: մանրամասն »
17.07.2009
Տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը
Հուլիսի 17-ին շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում «Փյունիկ» - «Դինամո» Զագրեբ զույգի հաղթողը կհանդիպի «Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բոհեմիանս» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 28-29-ին և օգոստոսի 4-5-ին:
Եվրոպայի Լիգայի խաղարկությունում «ՆԱԿ Բրեդա» - «Գանձասար» զույգի հաղթողը կհանդիպի «Յուվենես Դոգանա» (Սան Մարինո) - «Պոլոնիա» (Լեհաստան)... մանրամասն »