08.06.2009
Պարզաբանում ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի կողմից
Ինչպես հայտնի է, 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի Մ 21 տարեկանների ընտրանին հունիսի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Թուրքիայի իր հասակակիցների հետ: Այս հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ երկրպագուների շրջանակներում: Թե ինչպես են ընթանում Հայաստան – Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպման նախապատրաստական աշխատանքները, ՀՖՖ պաշտոնական կայքը փորձեց պարզաբանել ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանից:
- Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում խաղից առաջ տիրող... մանրամասն »
07.06.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 11-րդ տուր
Հունիսի 7-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 11-րդ տուրի հետևյալ հանդիպումը`
«Գանձասար» - «Կիլիկիա» 1:0
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Ս. Բալիյան
Գոլը` Վիրգին Մարշավելա, 82
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
06.06.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 11-րդ տուր
Հունիսի 6-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 11-րդ տուրի հետևյալ հանդիպումը`
«Շիրակ» - «Ուլիս» 0:0
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար ` Ա. Ամիրխանյան
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
05.06.2009
Եվրոպայի Մ 21 տարեկանների առաջնություն. Շվեյցարիա – Հայաստան 2:1
Հունիսի 5-ին Հայաստանի երիտասարդական հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրեց 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Մրցակիցը Շվեյցարիայի երիտասարդական հավաքականն էր: Խաղը տեղի ունեցավ Վիլ քաղաքի «Բերգհոլց» մարզադաշտում: Առաջին րոպեներից տանտերերը շատ ակտիվ սկսեցին և արդեն 20-րդ րոպեին առջևում էին երկու գնդակի տարբերությամբ: Նախ 17-րդ րոպեին շվեյցարացիների կազմում աչքի ընկավ Էրեն Դերդիյոկը, իսկ 20-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Շկելզեն Գաշին: Աստիճանաբար մեր ընտրանուն հաջողվեց տիրել նախաձեռնությանը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպել, բայց... մանրամասն »
04.06.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 9-րդ տուր
Հունիսի 4-ին կայացան Հայաստանի առաջնության Առաջին խմբի 9-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Փյունիկ-3» - «Գանձասար-2» 3:0
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար` Ք. Գրիգորյան
Գոլերը` Հովհաննես Հովհաննիսյան, 37, 42, Վիգեն Ավետիսյան, 45
«Շենգավիթ» - «Փյունիկ-2» 2:1
Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ
Մրցավար` Կ. Մահտեսյան
Գոլերը` Նարեկ Հարությունյան, 16, 44 («Շենգավիթ»), Վարազդատ Հարոյան, 81 («Փյունիկ-2»)
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
03.06.2009
Կարծիքներ Շվեյցարիայի և Թուրքիայի երիտասարդական հավաքականների հետ հանդիպումներից առաջ
Արտակ Դաշյան, կիսապաշտպան («Բանանց»)
Բոլորս լավ տրամադրությամբ ուղևորվում ենք Շվեյցարիա: Ունենք մեկ նպատակ` հաղթել մրցակցին: Որոշակի պատկերացում մեր առաջիկա մրցակցի մասին ունենք: Գիտենք, որ հաճախ օգտագործում են 4-4-2 խաղային մոդելը: Տեղեկություններ ունենք նաև նրանց առաջատարների մասին: Թուրքիան նույնպես լավ թիմ է, բայց անցած տարի մեր երիտասարդականն ապացուցել է, որ կարող է հաղթել այդ թիմին: Համեմատել այս հավաքականներին դժվարանում եմ: Միգուցե խաղերից հետո կկարողանամ: Աշխատել մեր գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի հետ ինձ շատ է դուր գալիս: Մի փոքր լեզվի խնդիր կա, սակայն... մանրամասն »