03.06.2009
Հայաստանի Մ 21 տարեկանների ընտրանին վաղը կմեկնի Շվեյցարիա
Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունիսի 5-ին և 9-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Շվեյցարիայի և Թուրքիայի ընտրանիների հետ հանդիպումներին: Հունիսի 3-ին մեր հավաքականն անցկացրեց իր վերջին մարզումը «Հանրապետական» մարզադաշտում Շվեյցարիա մեկնելուց առաջ: Մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները: Մինչ այդ կայացած ժողովի ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը հայտարարել էր թիմի ավագի անունը: Այս պատվավոր դերը կկատարի Հենրիխ Մխիթարյանը: Հունիսի 4-ին Երևանի ժամանակով 09:15-ին... մանրամասն »
03.06.2009
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 131-րդն է
2009 թվականի հունիսի 3-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 6 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 131-րդ հորիզոնականը: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում է Հոլանդիայի ընտրանին , առաջատարների եռյակը եզրափակում է Գերմանիան:
1. Իսպանիա – 1761 (միավոր)
2. Հոլանդիա – 1442
3. Գերմանիա – 1378
4. Իտալիա – 1292
5. Բրազիլիա – 1288
6. Անգլիա – 1225
7. Արգենտինա – 1203
8.... մանրամասն »
03.06.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 9-րդ տուր
Հունիսի 3-ին կայացան Հայաստանի առաջնության Առաջին խմբի 9-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Բանանց-2» - «Իմպուլս» 1:1
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Վ. Մինասյան
Գոլերը` Հովհաննես Համբարձումյան, 41 («Բանանց-2»), Արման Մինասյան, 57 («Իմպուլս»)
«Միկա-2» - «Շիրակ-2» 1:1
Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ
Մրցավար` Ա. Շահինյան
Գոլերը` Արտաշես Կաղզվանցյան, 71, Նորայր Աբրահամյան, 82-ինքնագոլ («Շիրակ-2»)
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
03.06.2009
Փոփոխություններ Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի խաղացանկում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով այն, որ հունիսի 5-ին 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը , որի կազմում հանդես են գալիս «Փյունիկ» և «Բանանց» թիմերի համապատասխանաբար 12 և 4 ֆուտբոլիստներ, հանդիպելու է Շվեյցարիայի հավաքականին, հունիսի 6-ին և 7-ին նշանակված Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 11-րդ տուրի «Բանանց» - «Միկա» և «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումները հետաձգվել են և տեղի կունենան հունիսի 17-ին... մանրամասն »
02.06.2009
ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանի ուղերձը հայ երկրպագուին
Հարգելի ֆուտբոլասերներ,
Ինչպես հայտնի է, հունիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Թուրքիա մրցավեճը:
Ճակատագրի հեգնանքով մոտավորապես վերջին մեկ տարվա ընթացքում մենք արդեն 5-րդ անգամ հանդիպում ենք Թուրքիայի հետ տարբեր տարիքային հավաքականների մակարդակով:
Մեր երիտասարդական հավաքականն անցած տարի ապացուցեց, որ ի զորու է հավասար պայքար մղել ուժեղ մրցակցի հետ և նույնիսկ հաղթանակ տանել նրա նկատմամբ: Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականում այժմ սերնդափոխություն... մանրամասն »
02.06.2009
Ֆիլիպ Պոպովսկի. "Ակումբները սկսեցին գիտակցել այս աշխատող համակարգի առավելությունները
Հարգելի ֆուտբոլասերներ,
Ակումբների արտոնագրման համակարգի հրապարակայնության շրջանակներում ձեզ ենք ներկայացնում եւս մեկ “արտոնագրողի” հոդված` կազմված մեր մեկ այլ գործընկերոջ կողմից:
Այս անգամ դա Մակեդոնիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Արտոնագրման բաժնի պետի տեղակալ Ֆիլիպ Պոպովսկին է: Նրա հոդվածը դուք կարող եք կարդալ այստեղ: մանրամասն »