29.05.2009
Ակումբներին շնորհվեցին եվրագավաթների մասնակցության արտոնագրերը
Մայիսի 29-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա» ակումբներին շնորհվեցին եվրագավաթների մասնակցության արտոնագրերը: Այս արտոնագրերը իրավունք են տալիս վերը նշված ակումբների առաջին թիմերին մասնակցելու 2009/10 թվականների մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին:
Արտոնագրերը և եվրագավաթներին մասնակցող ակումբների համար նախատեսված մրցաշարային փաթեթներն ակումբների ներկայացուցիչներին շնորհեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ով նախ շնորհավորեց ակումբներին եվրագավաթների ուղեգիր ձեռք... մանրամասն »
29.05.2009
Հրապարակվեց Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի ընդլայնված կազմը
Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Պյեր-Անդրե Շուրմանը հրապարակել է այն ֆուտբոլիստների կազմը, ովքեր կնախապատրաստվեն 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հունիսի 5-ին կայանալիք Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ հանդիպմանը:
Ստորև ներկայացնում ենք Շվեյցարիայի երիտասարդական հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմը.
Դարպասապահներ`
Կևին Ֆիկենչեր («Շո դե Ֆոն»)
Յանն Սոմեր («Բազել»)
Պաշտպաններ`
Գաետանո Բերարդի («Բրեշիա», Իտալիա)
Իգոր Դյուրից («Արեցցո»,... մանրամասն »
29.05.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 8-րդ տուր
Մայիսի 29-ին կայացան Հայաստանի առաջնության Առաջին խմբի 8-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Բանանց-2» - «Փյունիկ-3» 1:0
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Հ. Արտոյան
Գոլը` Դավիթ Սուզյան, 49
«Շիրակ-2» - «Շենգավիթ» 0:0
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Ս. Բալիյան
«Փյունիկ-2» - «Բանանց-3» 4:2
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար` Ա. Արսենյան
Գոլերը` Արտակ Հովհաննիսյան, 3, 63, 75, Խորեն Մանուչարյան, 87... մանրամասն »
28.05.2009
Հայաստան – Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հունիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա 2011 թվականի ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպումը:
Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27 ու Մաշտոցի 20 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:
Տոմսերի արժեքն է`
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 500 դրամ
- արևելյան տրիբունա` 1000 դրամ
- արևմտյան տրիբունա` 2000 դրամ... մանրամասն »
27.05.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 29-ին ժամը 12:00-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի մամուլի-ասուլիսը, որի ընթացքում նա կհրապարակի Հայաստանի Մ 21 տարեկանների ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն հունիսի 5-ին և 9-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Շվեյցարիայի և Թուրքիայի երիտասարդական հավաքականների հետ հանդիպումներին: մանրամասն »
26.05.2009
Տեղի ունեցավ Արտոնագրման բողոքարկման կոմիտեի նիստը
Այսօր` մայիսի 26-ին, ՀՖՖ նիստերի փոքր դահլիճում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման բողոքարկման կոմիտեի (Բողոքարկման մարմնի) նիստը, որը քննարկեց «Արարատ» ՖԱ-ի ս.թ. մայիսի 13-ի բողոքարկումը` ուղղված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կողմից ս.թ. մայիսի 11-ին կայացրած որոշման, ըստ որի` մերժվեց «Արարատ» ՖԱ-ի արտոնագիրը:
Նիստին ներկա էին.
• Կոմիտեից` Արայիկ Մանուկյան (նախագահ), Նելլի Ստեփանյան (տեղակալ) եւ անդամներ Վահագն Դավթյան, Ռոբերտ Սարիբեկյան, Սենիկ Կարա-Պողոսյան ու Մուշեղ Նիկոյան... մանրամասն »