21.05.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 7-րդ տուր
Մայիսի 21-ին կայացան Հայաստանի առաջնության Առաջին խմբի 7-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Շենգավիթ» - «Իմպուլս» 1:1
Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ
Մրցավար` Ս. Բալիյան
Գոլերը` Հովհաննես Մնացականյան, 34 («Շենգավիթ»), Արման Մինասյան, 85 («Իմպուլս»)
«Բանանց-3» - «Շիրակ-2» 1:2
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Ք. Գրիգորյան
Գոլերը` Արարատ Պողոսյան, 38-11մ («Բանանց-3»), Հայկ Իշխանյան, 26, Վահան Հակոբյան, 80 («Շիրակ-2»)... մանրամասն »
18.05.2009
Առնո Սարգսյան. «Արարատն» իր համաձայնությունն է հայտնել Արտոնագրման կոմիտեի որոշման հետ»
Մայիսի 13-ին «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հրավիրել էր մամուլի ասուլիս, որում հայտարարվեց, թե իբրև «Արարատ» ՖԱ-ն չի խախտել արտոնագրային գործընթացի ո´չ որևէ ժամանակացույց, ո´չ էլ որևէ ֆինանսական չափանիշ, որի համար կարող է զրկվել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգային մասնակցելու իրավունքից: Իրավիճակը պարզաբանելու համար ՀՖՖ պաշտոնական կայքը հանդիպեց ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանի հետ:
- Պարոն Սարգսյան, ինչպես կպարզաբանեք «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարների այն հայտարարությունը, թե ակումբը չի խախտել որևէ ժամանակացույց և... մանրամասն »
18.05.2009
Հայաստանի երիտասարդական հավաքականն ուսումնա-մարզական հավաք կանցկացնի Երևանում
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի` հունիսի 5-ին և 9-ին կայանալիք Շվեյցարիայի ու Թուրքիայի երիտասարդական ընտրանիների հետ հանդիպումներին: Մեր ընտրանին մայիսի 18-ից 20-ն ուսումնա-մարզական հավաք կանցկացնի Երևանում:
Թիմը կհանգրվանի «Ռեջինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի «Հանրապետական» և «Փյունիկ» մարզադաշտում:
Հայաստանի երիտասարդական ընտրանու մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ, ուսումնա-մարզական հավաքի է հրավիրել 21... մանրամասն »
17.05.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 8-րդ տուր
Մայիսի 17-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Ուլիս» - «Կիլիկիա» 1:0
Մրցավար` Ս. Բալիյան
Գոլը` Հրայր Մկոյան, 51
«Բանանց» - «Փյունիկ» 1:4
Մրցավար` Ա. Ճաղարյան
Գոլերը` Արտակ Դաշյան, 58 («Բանանց»), Հենրիխ Մխիթարյան, 4, 15, 69, Էդգար Մալաքյան, 32 («Փյունիկ»)
«Արարատ» - «Շիրակ» 1:3
Մրցավար` Վ. Մինասյան
Գոլերը` Սերգեյ Էրզրումյան, 9 («Արարատ»), Անդրանիկ Բարիկյան, 45+2-11մ, 75, 85... մանրամասն »
16.05.2009
Իվանչիցա Սուդակ. "Ակումբների արտոնագրման համակարգը կարելի է անվանել խորվաթական ֆուտբոլի ամենդրական երեւույթներից մեկը"
Հարգելի ընթերցողներ,
Ակումբների արտոնագրման համակարգի հրապարակայնության շրջանակներում ձեր ուշադրությանն ենք ներկայացնում եւս մեկ “արտոնագրողի” հոդված` կազմված հատուկ մեր ընթերցողների համար:
Այս անգամ մենք խոսքի իրավունք ենք ընձեռում Խորվաթիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Արտոնագրման բաժնի պետ, ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման կոմիտեի անդամ տիկին Իվանչիցա Սուդակին: Նրա հոդվածը դուք կարող եք կարդալ այստեղ : մանրամասն »
16.05.2009
Կանանց միջազգային ընկերական մրցաշար. Հայաստան – Ղազախստան 0:2
Մայիսի 16-ին կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կրեց իր երկրորդ պարտությունը: Երրորդ խաղային օրը Հայաստանի կանանց ընտրանին ուժերը չափեց Ղազախստանի հավաքականի հետ: Առաջին կեսում թիմերից և ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց արդյունքի հասնել, իսկ երկրորդ կեսի սկզբնամասում հյուրերը բացեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Բեգաիմ Կիրգիզբաևան: Ամբողջ երկրորդ կեսի ընթացքում Հայաստանի հավաքականը փորձում էր վերականգնել հավասարակշռությունը, սակայն Սամվել Ադամյանի թիմին դա այդպես էլ չհաջողվեց: Ավելին, վերջնամասում ղազախներն արագ հակագրոհ կազմակերպեցին,... մանրամասն »