07.04.2009
Փոփոխություններ ֆուտզալի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, 2008/09 թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները`
Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ապրիլի 12-ին նախատեսված 15-րդ տուրի «Գյումրի» - «Ավան» և «Հրազդան» - «Էրեբունի» հանդիպումները տեղի կունենան ապրիլի 11-ին, իսկ «Ռեմա» - «Թալ-Գրիգ» և «Արսենալ Նոր Նորք» - «Պոլիտեխնիկ» խաղերը կկայանան ապրիլի 13-ին:
Ստորև ներկայացնում ենք 12-րդ տուրի խաղացանկը`
11.04.09 ... մանրամասն »
07.04.2009
Հայաստանի Գավաթ. 1/4 եզրափակիչ. Պատասխան հանդիպումներ
Ապրիլի 7-ին կայացան Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հետևյալ պատասխան հանդիպումները`
«Կիլիկիա» - «Փյունիկ» 0:3
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար` Ս. Բալիյան
Գոլերը` Ալբերտ Թադևոսյան, 45+1, Կառլեն Մկրտչյան, 49 (11մ) Արտակ Անդրիկյան, 90
Առաջին հանդիպում` 0:3
«Գանձասար» - «Ուլիս» 1:0
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Կ. Նալբանդյան
Գոլը` Արսեն Ավետիսյան, 34
Առաջին հանդիպում` 1:4
Այսպիսով, կիսաեզրափակչի ուղեգիր ձեռք բերեցին «Փյունիկն» ու... մանրամասն »
06.04.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի ֆուտբոլասերներ,
2002թ-ից Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան աշխատում է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգի դրույթների կիրառման ուղղությամբ, իսկ ներկայումս ընթանում է ՀՖՖ ակումբների արտոնագրման 6-րդ մրցաշրջանը։
ՀՖՖ-ի կայքը հնարավորություն է ընձեռում այդ նախագիծն ավելի մոտիկից ներկայացնել հայկական ֆուտբոլային ընտանիքի անդամներին։ Մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի արտոնագրային հիմնարար փաստաթղթերը (Ուղեցույցեր եւ կանոնակարգեր), այս կարեւորագույն նախագծին վերաբերող այլ նյութեր, հոդվածներ ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի եւ այլ ազգային սոցիացիաների Արտոնագրման բաժինների... մանրամասն »
06.04.2009
«Լեռնային Արցախը» չի մասնակցի Առաջին խմբի առաջնությանը
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, «Հայկ» ֆուտբոլային ակումբի «Լեռնային Արցախ» թիմը ֆինանսավորման բացակայության պատճառով չի մասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը: մանրամասն »
05.04.2009
ՀՀ առաջնություն. Բարձրագույն խումբ. 2-րդ տուր
Ապրիլի 5-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 2-րդ տուրի վերջին հանդիպումը`
«Միկա» - «Շիրակ» 3:2
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Կ. Նալբանդյան
Գոլերը` Արա Հակաբյան, 14, 70, Ալեքս, 49 («Միկա»), Անդրանիկ Բարիկյան, 43, Տիգրան Դավթյան, 81 («Շիրակ»)
3-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան ապրիլի 11-ին:
Մանրամասն կարող էք տեսնել այստեղ մանրամասն »
04.04.2009
ՀՀ առաջնություն. Բարձրագույն խումբ. 2-րդ տուր
Ապրիլի 4-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 2-րդ տուրի երեք հանդիպում`
«Ուլիս» - «Փյունիկ» 0:3
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Ա. Ճաղարյան
Գոլերը` Դավիթ Գրիգորյան, 13, ինքնագոլ, Հենրիխ Մխիթարյան, 65, Էդգար Մալաքյան, 90+4
«Բանանց» - «Գանձասար» 1:0
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար` Ա. Ամիրխանյան
Գոլը` Սամվել Մելքոնյան, 29
«Արարատ» - «Կիլիկիա» 0:2
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Տ. Հովսեփյան... մանրամասն »