15.11.2008
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն. 28-րդ տուր
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցան ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության վերջին` 28-րդ տուրի, բոլոր հանդիպումները: Չեմպիոնի տիտղոսի համար պայքարող Երևանի «Փյունիկն» ու «Արարատը» ուժերը չափեցին «Փյունիկ» մարզադաշտում: Վերջին տուրից առաջ այս թիմերին երեք միավոր էր բաժանում մրցաշարային աղյուսակում, և արարատցիներին, «լրացուցիչ խաղում» մասնակցության իրավունք ստանալու համար, անհրաժեշտ էր հաղթել մրցակցին: «Արարատի» պաշտպան Ժուլիանո Խիմենեսի` երկրորդ կեսում խփած գնդակի շնորհիվ, հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան:... մանրամասն »
14.11.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 28-րդ տուր
Նոյեմբերի 14-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության վերջին` 28-րդ տուրի, հետևյալ հանդիպումները`
«Պատանի» - «Շիրակ-2» 5:0 Գոլեր` Դավիթ Սուզյան, 23, 80, Գևորգ Հ. Օհանյան, 64, Գևորգ Կ. Օհանյան, 74, Վարազդատ Հարոյան, 84
«Միկա-2» - «Բանանց-2» 2:2 Գոլեր` Սևակ Սաֆարյան, 38, Աշոտ Արամյան, 76 («Միկա-2»), Հովհաննես Համբարձումյան, 25, Ժորա Ստեփանյան, 45+1 («Բանանց-2»)
«Գանձասար-2» - «Շենգավիթ» 1:3 Գոլեր` Հայրապետ Ավագյան, 15 («Գանձասար-2»), Արտավազդ... մանրամասն »
13.11.2008
Նշանակվել են ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 28-րդ տուրի խաղերը սպասարկող մրցավարական բրիգադները
Նոյեմբերի 15-ին կայանալիքՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության վերջին` 28-րդ տուրի հանդիպումները կսպասարկեն հետևյալ մրցավարական բրիգադները`
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ «Փյունիկ» - «Արարատ»
Գլխավոր մրցավար` Արարատ Ճաղարյան, առաջին օգնական` Սուրեն Բալիյան, երկրորդ օգնական` Վանիկ Սիմոնյան, 4-րդ պաշտոնյա` Վահան Մինասյան
Կապան, «Գանձասար» մարզադաշտ «Գանձասար» - «Ուլիս»
Գլխավոր մրցավար` Կարեն Նալբանդյան, առաջին օգնական` Վարդան Ծատուրյան, երկրորդ օգնական` Էրիկ Արևշատյան, 4-րդ պաշտոնյա` Հակոբ Արտոյան... մանրամասն »
12.11.2008
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 110-րդն է
2008 թվականի նոյեմբերի 12-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 9 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 110-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխությունը միայն այն է, որ Գերմանիան շրջանցել է աշխարհի գործող չեմպիոններին` իտալացիներին, ու հայտնվել երկրորդ հորիզոնականում: Իսկ դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը:
1. Իսպանիա – 1657 (միավոր)
2. Գերմանիա – 1413
3. Իտալիա – 1356
4. Հոլանդիա – 1306
5. Բրազիլիա... մանրամասն »
12.11.2008
Հայաստանի կանանց ազգային հավաքականը հաղթող ճանաչվեց ընկերական մրցաշարում
Հայաստանի կանանց ազգային հավաքականը հաղթող ճանաչվեց Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած ընկերական մրցաշարում: Նոյեմբերի 12-ին վերջին տուրի խաղում մեր ընտրանին ուժերը չափեց Մալթայի հավաքականի հետ և հաղթեց 2:1 հաշվով: Մեր թիմը 12-րդ րոպեին առաջինը գնդակն ընդունեց սեփական դարպասը, սակայն 18 րոպե անց կարողացան վերականգնել հավասարակշռությունը: Աչքի ընկավ Գայանե Կոստանյանը, ում համար սա երրորդ գոլն էր այս մրցաշարում: Երկրորդ կեսի 9-րդ րոպեին արդյունքի հասավ արդեն Քրիստինե Մանգասարյանը և հաղթանակ պարգևեց Հայաստանի կանանց ազգային ընտրանուն:
... մանրամասն »
11.11.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 22-րդ տուր
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի հետաձգված հանդիպում`
«Շենգավիթ» - «Փյունիկ-2» 3:0 Գոլեր` Հովհաննես Մնացականյան, 20, Գեղամ Հարությունյան, 41, Գարեգին Մաշումյան, 77
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »